Ռոման Բաղդասարյանը այսօրվա միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Ոստիկաններից մեկը աղջիկ է։ Իսկ կարմիր շորով խոզը՝ իբր հայ տղամարդ։ Ամենասկզբից ոստիկանությանը համարյա այսպես էր պատասխանում․ Սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել դիմակ ու ձեռնոց հարկադրողների հասցեին։ Ինչպես անդաստիարակ բեգեմոնտ, սկսեց խոսել սկզբից, ո՞վ է նրան իրավունք տվել հայհոյել ոստիկաններին, այն էլ աղջիկ ոստիկանի։
Իսկ տեսանյութը, որ տարածվել է համացանցում կիսատ է, և դեպքերը սկզբից ցույց չի տալիս, նա Հայաստանի խայտառակությունն է։ Կարմիր զգեստով “տղամարդ” դու քայլող վիրուս տարածող ես ու չես հետևում պետության օրենքներին։ Բնակվում ես էս երկրում ու չե՞ս հարգում օրենքները։
Ով չի հարգում Հայաստանի օրենքները նա Հայաստանը կործանողն է։ Դուրդ չի՞ գալիս․․․ գնա Չինաստան, քո 5-րդ կետը այնտեղ շուտ կնիհարի օրենքներից։
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Մակիչյանը իր էջում գրել է․ Ֆբ ընկերոջ ֆբ պատից ) Շատ տարօրինակ պատահականությամբ այսօր երեխայիս հետո հենց այս այգում զբոսնում էինք։ Ես չգիտեմ թեման ինչն էր, բայց այս տղամարդը բարձր գոռում էր կողքը 2 ոստիկան կար՝ կին ու տղամարդ։ Ոստիկաններից մեկը անընդհատ կրկնում էր որպեսզի քաղաքացին ձայնը իջեցնի ու հարգալից խոսի ոստիկանի հետ։
Թևերը ուժեղ թափահարում էր ու աղաղակում, ճիշտն ասած մի փոքր վախեցա, երեխայիս գրկեցի ու վազեցինք այդտեղից։ Երկար քաշքշուկներից հետո, տվյալ անձը ագրեսիա ցուցաբերեց, և նոր վերջում ոստիկանական խումբը հասավ։
Իսկ այն անձը, ով նկարել է այս հոլովակը, սրճարանում նստած երկար հետևում էր, թե ինչ է կատարվում ու նոր վերջում մոտեցավ ու նկարեց։ Հարց․․․ ինչու՞ հենց սկզբից չէր նկարում։ Ես չգիտեմ ինչպես կոչել նման լրագրողներին, երևի թե կլյաուզնիկ։ Ի շահ իրենց անորակ կայքերի պատրաստ են ցանկացած բան աղավաղել։ Էկրանապատճենումները՝ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից։