Լրագրող, մոդել Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Հրատապ! Երեկ, երբ բոլորիս ցնցեց Սաթենիկի կյանքից հեռանալու բոթը և բոլորը իրենց ցավակցական խոսքն էին հղում,
մի ֆեյսբուքյան օգտատեր ինձ հայտնեց, որ ոմն «Անի» հունվար ամսվա դրամահավաքի նյութ է տեղադրում իր էջում ու հրամահավաքի կոչ է անում՝ ընդգծելով ինչ-որ Իդրամի հաշվեհամար
(այն ժամանակ մենք բոլորս դրամահավաքն իրականացրել ենք Սաթենիկի մայրիկի հաշվեհամարներով): Ես այդ օգտատիրոջը գրեցի, որ Սաթենիկը կյանքից հեռացել է…
միամտորեն ենթադրում էի, թե իրազեկ չէ, որ լույս աղջիկն այլևս չկա: Եվ ինչ, այսօր մտնում եմ ու տեսնում, որ այդ Ani Ani օգտատերն ինձ արգելափակել է:
Կխնդրեմ, որպեսզի զգոն լինեք ու խաբեությանը չմատնվեք, մնացածը` Տերը դատավոր
Հ.Գ. քիչ առաջ ինձ գրեցին, որ դա այս օգտատիրոջ կողմից առաջին դեպքը չէ, մնում է հույս ունենալ, որ նա պատասխանատվություն կկրի»: