Ինչպես գիտենք, համավարակը կանխելու համար Պարետատան որոշման համաձայն կարելի էր դիմակ ունենալ մոտը, սակայն չկրել(բաց տարածքներում), բայց երեկ՝ այդ որոշման մեջ կատարվել էր
որոշ փոփոխություններ։ Այդ փոփոխությունների համաձայն՝ դիմակ կրելը դարձել է պարտադիր։ Ու այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ, ուր ոստիկանը ոչ հարիր պահվածքով բերման է ենթարկում քաղաքացուն՝ դիմակ չկրելու համար։
Այդ տեսանյութը շատ արագ տարածվեց և արժանացավ բուռն քննադատումների։
Երգահան Գիսանե Պայլանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ ասվում է.
«Ժողովուրդ, ձեռ ե՞ք առնում….
Կա բժշկական դիմակ կրելու վերաբերյալ պարետատան կողմից ընդունված օրենք, որին պետք է հնազանդվեն ԲՈԼՈՐ քաղաքացիները անխտիր! Ե’վ դժգոհում եք, որ վիրուսը տարածվում է, և’ չեք ցանկանում բժշկական դիմակ կրել,
և’ բողոքում եք Հայաստանի կառավարության փափկությունից, և’ խստությունից…. Ուրիշ ձև, քան սադրանք ներկայիս իշխանությունների նկատմամբ չեմ կարող էս պահվածքը անվանել…. Հետո էլ զարմանում եք, թե օրենքը խախտելու համար ձեր ձեռքերը ֆռացնում են և բերման ենթարկում…… Հ.Գ. Անհամաչափ գործողություն արած ոստիկանը պետք է պատժվի նույնպես…