Շնչելու հնարավորություն ընձեռելու խնդրանքներ, Բղավոցներ, հևոցներ… կորոնավիրուսային հիվանդությունը հրաշքով հաղթահարածի պատմությունը

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի չորսին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 հազար 221 դեպք, որոնցից 3 հազար 468-ը` առողջացած։ 176 քաղաքացի կորոնավիրուսի պատճառով կյանքից հեռացել էր։

Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում էր ստանում 7 հազար 509 հիվանդ: Ընդհանուր առմամբ անցկացվել էր 63 հազար 459 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային վարակով հաստատված 697 նոր դեպք ու տանսչորս առողջացած։

Անսպասելի ու անկանխատեսելի՝ բազմիցս այսպիսին է կորոնավիրուսային վարակը, որ կարող է գլխիվայր է շրջել ամեն ինչ ու սկսվի պայքարը, պայքար կյանքի համար: Սրա մեջ կհամոզվեք, երբ SHANTNEWS.am-ի զրուցակցին լսեք:

Գևորգ Կարապետյանը կորոնավիրուսային վարակով է վարակվել մոտ 20 օր առաջ: Նրա մոտ հիվանդությունը սկզբում ընթացել է առանց ախտանշանների, բայց, երբ արդեն հիվանդանոցից դուրս գրվելու շեմին է եղել, ամեն ինչ ծանրացել է ու սկսել պայքարել կյանքի համար:

Այսօր արդեն կատարվածը հրաշք է համարում: Բարեբախտաբար, հաջողվել է հաղթել կորոնավիրուսը ու տուն վերադառնալ: Ապրումների, տեսածի ու լսածի մսաին, բայց, դեռ չի մոռացել: Որ իր վիճակում չհայտնվեք, կոչ է անում՝ ծայրահեղ զգույշ եղեք:
Տեսանյութը՝ ստորև.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *