Ուղղակի սա թողնում եմ էստեղ ու հուսով եմ, որ բոլորը, ովքեր կկարդան…Եվա Թովմասյանը ուշագրավ գրառումը

Եվա Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հանգամանքների բերումով ստիպված եղա Կորոնավիրուսի տեստ հանձնել։ Անմիջապես ասեմ, որ պատասխանը բացասական էր և անցնեմ գրառման բուն թեմային։ Փորձանմուշը

վերցնելու համար բնակարան էին այցելել մեկ համակարգող և մեկ, ենթադրում եմ, բուժքույր։ Հենց իր մասին էլ ցանկանում եմ պատմել։Բուժքույրի հագին հատուկ համազգեստ էր` սպիտակ հաստ կոմբինեզոն, վրայից ստերիլ սինթետիկ խալաթ հագած, կարծեմ ռետինե փակ կոշիկներ, հատուկ դիմակ, ձեռնոց, դեմքին շլեմ։ Մայրիկիս տարիքի կին կլիներ։

Էստեղ մանրամասն պատմեմ, որ ես ապրում եմ առանց վերելակի շենքի վեցերորդ հարկում ու տուն բարձրանալուց շունչս փչում եմ արդեն չորրորդ հարկի կողմերում, իսկ նրա հագին թվարկածը, ձեռքին նմուշների մեծ պայուսակը, դրսում էլ +30: Մի խոսքով, երբ դուռը բացեցի, հասկացա, որ լավ չի ֆիզիկապես։

Ծանր հեւում էր, չէր կարողանում խոսել։ Մի հինգ- վեց րոպե պահանջվեց, որ առանց դիմակը հանելու շնչառությունը վերականգնվի։ Իսկ ես Այդ ընթացքում կարող էի միայն կանգնած նայել, թե ինչպես էր շունչը կտրվում, քանի որ նույնիսկ մի բաժակ ջուր առաջարկելը, ինչը առաջ հոգատարության նշան էր, այժմ վտանգավոր է ու չի կարելի։ Մի խոսքով, հանգստացավ ինչքան հնարավոր էր, նմուշները վերցրեց։

Իրար շնորհակալություն հայտնեցինք և բաժանվեցինք։ Ավելի ուշ ես ստացա բացասական արդյունքս և անցա առաջ։ Իսկ էդ կինը դեռ երկար ցուցակ ուներ այցելելու երեկ, այսօր, վաղը և բոլոր հաջորդ օրերի ու շաբաթների մեջ։ Վերջ էսքանը։ Ուղղակի սա թողնում եմ էստեղ և հուսով եմ, որ բոլորը, ովքեր կկարդան,

մյուս անգամ դիմակը հանելուց, տրտնջալուց կամ անվտանգության կանոնները խախտելուց այդ կնոջը և իր նման տասնյակներին կհիշեն մեր անվերելակ շենքերը էս շոգին շնչակտուր մագլցելուց, պոլիկլինիկաների ու հիվանդանոցների մեջ մեզ օգնելուց։ Եկեք չավելացնենք իրենց գործը։ Մենք հո անխիղճ չենք: Անխիղճ չենք, չէ՞։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *