«Քանի որ նյարդերիս հավասար ազդում են, թէ նրանք, ովքեր ասում են, որ բան չի փոխվէ, ասեմ…». Միշո

Հայ ռեփեր Միշոն անդրադարձել է հայաստանում տիրող քաղաքական անցուդարձին .

Քանի որ նեռվերիս հավասար ազդում են, թէ նրանք, ովքեր ասում են, որ բան չի փոխվէ, թէ՝ նրանք, ովքեր պնդում են, որ ապրում ենք ամբողջովին նոր Հայաստանում, ասեմ՝ Ի՞նչ ա փոխվել. 1. Լրագրողական խոսքի ազատություն, բացի Հ1-ից (բնական պատճառով), մնացած բոլոր TV/ռադիո/ինետ ալիքները հիմա ինչ լուր ուզեն ազատ տարածում են։ 2. Կաշառակերություն վերևներում։

Վստահ եմ, որ վարչապետի ու նախարարների մակարդակով կաշառքի թեմա չկա, ավելի ներքև հաստատ կա, բայց շաաաաատ զգույշ և վախեցած, գումարած ընտրություններն առանց որևիցե առք և վաճառքի են։ Չնայած ասում են Լևոնի սկզբի երկու տարին էլ կաշառքի թեմա չէր ֆռում։ 3. Լյուբոյ (թեկուզ թեթև) հարց՝ դառնումա հանրային ու կառավարությունը (երբեմն ավելորդ) բացատրում/արդարանում ա թէ ինչի վրա՝ ինչի ա ծախսվել այդքան,

էն վախտ #¥յ թե մեկը ձեզ աչյոտ տար։ 4. Մի քանի նշանակում, որ հաստատ աչք են ծակում ամենալավ իմաստով, առողջապահության նախարար, գլխավոր ճարտարապետ, կենտրոնի թաղապետ, տավուշի մարզպետ ու այլն։ Իհարկե էլի կան, ուղղակի մտքիս չեկան, կամ չեմ նկատում։ 5. Բիզնես խլող վռոձի չկա, համենայն դեպս դեպքեր հլը չեմ լսել՝ էս մի տարի ա։ Մնացած կետերը շատ մանր-մունր են, դրա համար չարժի։ Ի՞նչ չի փոխվէ (և իմ կարծիքով չի փոխվի)

1. Էն յեեեեեեեեեեեեեեքա ցուցակից, ովքեր՝ ոչ թէ թալանել, այլ՝ բռնաբարել են Երկիրը՝ ոչ մեկ չի նստել և աչքիս չի նստի, այսինքն դատական համակարգը մնաց նույնը, ոչ մի վեթթինգ £¥նող չկա, իհարկե՝ ոչ մի գողացածը առգրավելու վերաբերյալ խոսք էլ չկա, վայելելու են դախազ։

2. Արցախի հարցը գրեցինք հերթական սառույցին, այսինքն՝ «Արցախը Հայաստան է» ասելով՝ ոչ մի թղթի վրա ոչ մի բան չփոխվեց։3. Ոստիկանությունն և ՃՊՈ-ն ինքնահաստատվելու կառույցներ են մնացել, ինչպես անցյալում 4. Ոչ մի գլոբալ սոցիալական դաստիարակչական ծրագրեր կազմելու միտումներ չկան, որի մեջ մտնեն հանրությունը զարգացնելու կարևոր կետեր, սկսած մանկապարտեզներից և դպրոցներից, վերջացրած սոցիալական գովազդներով և բիլբորդներով, որոնք հանրային գիտակցության մեջ լիքը բան փոխեին, ոնց՝ դիմացինին

հարգել, մեքենայից դուրս աղբ չգցել, կենդանի և բնություն հարգել/սիրել, ոչ մի մասնագիտության մեջ ամոթ բան չտենալ, մաշնի համարներով, կամ հեռախոսով չինքնահաստատվել, արվեստից գլուխ հանել, քիչ բամբասել, սերիալները $£կտիր անել, քիչ կռռալ, հերթ կանգնելու մեջ զապադլո բան չտենալ, կարգապահ քշել, լավ երաժշտություն պրոպագանդել ու տենց կարամ անվերջ։։։։ Այսինքն՝ ինչի՞ էսքանը չալարեցի գրեցի, #¥յ յևո։։։։։։։։։։։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *