Գիտեմ, որ Ձեզ համար շատ դժվար կլինի կատարել տվյալ հրահանգները, բայց հավատացեք, եթե այդպես անեք, մենք շուտով կհաղթենք. Բժիշկ Նարեկ Մատինյան

Հայտնի բժոշկ Նարեկ Մատինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Եկեք մտովի մեր բնակչությանը բաժանենք երեք խմբի:
1. Բուժաշխատողներ, ովքեր օր և գիշեր պայքարում են covid-19-ի դեմ:

2. Այլ մասնագիտության տեր անձիք, ովքեր օգնում են բուժաշխատողներին տվյալ պայքարում:
3. Մնացած բոլոր մարդիկ
Խոսքս ուղղում եմ երեք խմբի «մնացած բոլոր անձանց»: ՄԻ ԽԱՆԳԱՐԵՔ ՄԵԶ!
Ավելի պարզ լեզվով ասեմ

– Եթե կարող եք, պարզապես մնացեք տանը,
-Եթե գնում եք աշխատանքի, կամ ինչ-որ անհապաղ հարցով պետք է դուրս գաք տնից, ուրեմն պահպանեք սոցիալական հեռավորությունը
-Եթե չեք հասկանում սոցիալական հեռավորություն բառակապակցության իմաստը,

պարզապես ձեզնից բացի մնացած բոլոր անձանցից գոնե երկու մետր հեռավորություն պահեք
-Մնացած բոլոր անձանց մեջ են մտնում անծանոթ անցորդները, բակի բոլոր հարևանները, մանկության ընկերները,

«լավ ախպերները», բարեկամները, հարազատները, սիրած և չսիրած մարդիկ: Գիտեմ, որ Ձեր համար շատ դժվար կլինի կատարել տվյալ հրահանգները, սակայ հավատացեք, եթե այդպես անեք, շուտով մենք կհաղթենք!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *