Րեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ աավում է. «Դեռ երեկ էի ուզում գրել ասենք թե, սակայն սկսեցի հաշվել, թե քանի անգամ բարձրախոսի վրա բռնի ուժ կիրառվեց ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ու ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ բառերի կողմից համապատասխանաբար, դոկումենտալ ասենք թե
և միամիտ քուն մտա!!!Սկզբից մտածեցի պարոն Փաշինյանի Ամանորյա ուղերձի տեսանյութն է, սակայն երբ տեսա պոդյումի վրայով ուրախությունից այդ տեսանյութի խաթր համարյա մանկան պես վազող պատգամավորին՝ ամեն բան պարզ դարձավ! Ծառուկյանի Գագոն էր…
Նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը! Մտավախություն ունեմ, որ շուտով “գմփոցալի” իրադարձությունների ենք ականատես լինելու, քանզի պարոն Ծառուկյանը որպես բարի մարդ իրեն թույլ չէր տա պետությունում տիրող համաճարակային իրավիճակում վարչապետի աթոռի մասին երազել։ Դա սխալ օրինակ է
Բռնի ուժ կիրառելու հոդվածով դատապարտված բոլոր դատապարտյալների համար։ Նրանք հենց վաղը կարող են հացադուլ սկսել ու անգամ երազել վարչապետի աթոռի մասին։ ՌոբաՍեռժի ժամանակ անընդունելի ոչ մի բան չէի՞ք տեսնում հա, որ լռում էիք անգամ հանրության առաջ նվաստացումից հետո։
Շատ կասկածելի են ձեր խաղերը և սիրտս վատ բան ա վկայում՝ ձեր մասին բնականաբար, ձեր փորած փոսի մեջ համապատասխանաբար ընկնելու մասին ասենք թե!!! ԵՒ վերջում չհասկացա, թե ինչի՞ էիք ժողովրդին ցանկանում ազատել վարկերից և պատժել։
Եթե դա ընդամենը մտքի սխալ շարադրանք էր, Ուրեմն դա էլ է հերիք, որ Դուք հաջորդ անգամ ԱԺ-ում էլ անելիք չունենաք։ Հ. Գ. Հույս ունեմ, որ իմ նկատած երեք հոգին և պարոն Ծառուկյանը բժշկական դիմակ չկրելու համար տուգանվել են արդեն.