Այսօր Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր կատարել, թե Կառավարության այս կազմով հնարավոր չէր, նախապես ժողովրդին տրված խոստումներն իրականացնել,
հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, ոլորտի ղեկավարներ, որոնք իրական կյանքում քարը քարին չեն դրել ու հասկանալի էր, որ այդ փոփոխություններն իրականություն չէին դառնա:
Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը, ի պատասխան հայտարարության, գրառում է կատարել․ Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը,
ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, քանի որ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ,
նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու վերաբերյալ օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ: Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյան