Այսօր արդեն չորրորդ օրն ա, ինչ պառկած եմ Նորքի ինֆեկցիոնում. Հիմա խնդրանքս և հորդորս. Հայկ Սահակյանը գրառում է կատարել

Հայկ Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը.

«Այսօր արդեն չորրորդ օրն ա, ինչ պառկած եմ Նորքի ինֆեկցիոնում, և անհամեմատ լավ եմ զգում ինձ, չեմ ջերմում, քիչ եմ հազում, խոսել դեռ շատ չեմ կարող՝ հազը չի թողնում, իսկ մինչ այդ տանը յոթ օր տառապում էի, պոլիկլինիկան անարդյունավետ, թանկարժեք դեղեր էր նշանակել և աջակողմյան վերին մասի թեթև արտահայտված թոքաբորբը վերածվել էր երկկողմանի ծանր թոքաբորբի։

Նորքի բժիշկների բարձր մասնագիտական որակների ու անչափ հոգատարության շնորհիվ՝ մեծ առաջընթաց եմ գրանցել ու գիշերները կարող եմ արդեն քնել։ Հիմա խնդրանքս ու հորդորս. հարգելի՛ քաղաքացի,

կրիր այդ հիմար դիմակը, դյուրին չի, դժվար ա, սակայն կրիր այն, անգամ եթե թքած ունես դիմացինիդ առողջության վրա, քո իսկ առողջության համար կրիր այն, քանի որ եթե վարակվես, ու բախտդ բերեց քեզ տեղափոխեցին հիվանդանոց, դու կտեսնես,

թե ինչ անմարդկային փորձությունների միջով են անցնում պացիենտները, բժիշկները և բուժքույրերը քրտնաշաղախ վազում են պալատից պալատ ու օգնություն դեռ չցուցաբերած հաջորդ պալատից արդեն աղեկտուր օգնության կանչերը են սկսում։

Իսկ եթե բախտդ չբերեց և մնացիր տանը, ուրեմն անմարդկային տանջանքների միջով տանն ես անցնելու և դա քո կյանքի ամենավատ հիշողությունն ա դառնալու։ Հա, մի բան էլ, եթե կարող եք, թողեք ծխելը, այն շատ թանկ արժեցավ իմ վրա.

որ իմանաք ինչ տհաճ պռոցեդուրաներ եմ անցնում դրա հետևանքով, չեք ծխի հաստատ։ Խնդրում եմ մի գրեք, չեմ հասցնում պատասխանել բոլորին ու մի զանգեք, չեմ կարող խոսել մի քանի բառից ավել, սակայն դիմակը կրեք, պետք է հաղթահարել այս հիմար իրավիճակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *