Արմեն Չիբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ներկայիս իրավիճակին և տեսանյութ հրապարակել. «Բարի երեկո։ Անցած շաբաթվա իրադարձությունները ավելի են ամրապնդում իմ այն համոզմունքը, որ Հայաստանում ոչ միայն covid-19-ի, այլև իշխանատենչության ճամաճարակ է.
Եթե առաջինը հիմնականում սպառնում է հարակից հիվանդություններ ունեցող մեր հայրենակիցներին, ապա երկրորդը՝ մեր պետականությանը։
Համավարակի և համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածներից զատ՝ Հայաստապը ենթարկվում է նենգ հարձակման դրսի և ներսի մի շարք ուժերի կողմից։
Այսօր մեզ ընձեռված է աննախադեպ հնարավորություն ականատես լինելու հայոց պատմությունից մեզ հայտնի և այդքան շահարկված դավաճանական դրսևորումների ժամանակակից իլյուստիացիայի, որն ըստ էության որոշ քաղաքական գործիչների և ուժերի իլյուստիացիա է։
Հիշյալ ուժերի ծրագիրը շատ պրիմիտիվ է, բայց փորձված և բավականին էֆեկտիվ։ Օգտվելով համաշվարհային առողջական և տնտեսական խորը ճգնաժամի հետևանքներից՝ իշխանատենչ, կարիերիստ, շահամոլ և հակապետական ուժերը փորձում են ներկայացնել, որ հայաստանում օրհասական, անտանելի և անելանելի վիճակ է։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում ։