ՈՒՇԱԳՐԱՎ. Մազերը բիզ-բիզ կանգնած ասում ա. -Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում…

Ռազմագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Գրողը ո՛չ «սև» է, ո՛չ «սպիտակ», աօհասարակ չեզոք և սթափ մարդ է։ Իր թույլտվությամբ, պարզապես որոշ անուններ հանելով, փոխանցում եմ իր գրածի միայն փաստական մասը…

«Այսօր ԿՏ-ի վրա աշխատող բժիշկ ընկերոջս հետ էի զրուցում, որը այն սկզբի օրերին թերահավատ էր, ասում էր եսիմ, հլը որ ես ոչ մեկին [նոր կորոնավիրուսով վարակված] չեմ նկատել:

Այսօր մազերը բիզ-բիզ կանգնած ասում ա ծնողներիդ, երեխեքիդ, քեզ մեկուսացրու և քիթդ տանից չհանես: Ասում ա ում նկարում եմ՝ էդ անտերից է: Ու դա դեռ ***** ԲԿ-ում, իսկ Երևան, Արմավիր, Կոտայք դժողք է:

Ասում եմ սակայն թեսթերը դրակա՞ն են, ասում ա ի՞նչ թեսթ այ ցավդ տանեմ, սաղ կյանքս թոքաբորբ եմ նկարել, սենց բան չեմ տեսել, սա ակնհայտ երևում է, թեսթից էլ հստակ ԿՏ պատկերում ա երևում:

Մարդիկ անդառնալի հաշմանդամ են լինում, Թոքերի հերը անիծում ա: Էդ ախտահարված հատվածները աձնուհետև լավանում են, սակայն սպի ա տեղը լինում, ոչ թե առաջվա պես թոքի օգտակար մակերես:

Ու այդպիսի բան կարա լինի ասիմպտոմ տանող անձի հետ… Մարդկանց արդեն դրական թեսթերով, թոքաբորբով բանով ուղարկում են տուն, թողնում են մենակ ծանր դեպքերին: Որոշ մարդիկ չեն կարողանում սիստեմա միացնող գտնեն:

Միևնույն ժամանակ իրականության մեջ էլ դրսում խինդ և ուրախություն է տիրում: Մարդիկ, որոնք չեն առնչվել այս ամեն ինչի հետ՝ բացարձակ չեն գիտակցում վտանգի աստիճանը և դա ավելի վատ դեպքերի ա բերելու»։ Զգույշ եղե՛ք։ Առողջություն բոլորիս»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *