Այս պահին չկա այնպիսի մարդ, ով հանրության մոտ ունի Նիկոլ Փաշինյանի չափ վստահություն. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։
Նրա կարծիքով՝ պարզ է, որ այս դրությունից փորձում են օգտվել մարդիկ, որոնք ոչ այնքան հայրենասեր են, որքան սեփական ամբիցիաներն ու շահն ունեն. «Ամենատխուրն այն է, որ նրանցից ոմանք ուղղակիորեն ուղղորդվում են դրսից՝ մասնավորապես Ռուսաստանից, ոմանք էլ ինքնադրսևորվում են, որ Ռուսաստանից իրենց վրա ուշադրություն դարձնեն։
Բանը հասել է նրան, որ քաղաքական գործիչներից մեկն ասում է, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ.. իրեն պատկերացնում է Ալիևի փոխարեն, մյուսը Նախիջևանի սահմանից կադրեր է ցույց տալիս, մյուսն էլ ասում է՝ եկեք միավորվենք, գործընթաց սկսենք
իշխանությունների դեմ։ Ցանկանում եմ ասել՝ լավ, տղե՛րք, դուք որ այդ բաներն ասում եք, չե՞ք կարծում, որ հակառակորդին եք ոգևորում, այդ ո՞ւմ եք ոգևորում՝ Ալիևի՞ն, Ալիևի զինվորների՞ն»։
Մանրամասները դիտեք հետևյալ տեսանյութում.