ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն

Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքի հետ կապված տեսանյութի

հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր հարսանիքը։ Մեր տեղեկություններով՝ «Հրապարակ» օրաթերթի՝ այսօր հրապարակած տեսանյութից հետո

վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է պարետին գնալ ու դադարեցնել միջոցառումը: Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն է, և բազմամարդ հավաքներ անցկացնել չի թույլատրվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարսանեկան արարողությանը մասնակցել են

նաև բարձրաստիճան սպաներ: Քանի որ տեղեկությունը ստացվեց արդեն կեսգիշերն անց, Factor.am-ը չկարողացավ պաշտոնական պարզաբանում ստանալ։ Հարցի մասին պաշտոնական պարզաբանման խնդրանքով պարետատուն կդիմենք վաղն առավոտյան ու այն ստանալուն պես՝ կհրապարակենք։

Արդյո՞ք առաջիկայում, այս փաստով պայմանավորված, պաշտոնանկություններ կլինեն, դեռ հայտնի չէ։ Նշենք, սակայն, որ վերջերս Արարատի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհուն Վերջին զանգի միջոցառում անցկացնելու համար ազատել էին աշխատանքից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *