Հովհաննես Ազոյանի ցնցող և սատարող խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրներում, Հայաստանում ևս կորոնավիրուսը շարունակում է օր օրի ընդլայնել իր սահմանները։

Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իր ընտանիքի հետ միասին վարակվել է կորոնավիրուսով։

Բազմաթիվ քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին։ Սակայն երկրում տիրող այս “պատերազմական դրության” ընթացքում սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունները։

Նրանց կարծիքով հնարավոր է այս ծանր պահին հեռացնել բնակչության կողմից սիրված և ընտրված վարչապետին։ Օրեր առաջ կոչով հանդես եկավ նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և իր թիմի հետ միասին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս առթիվ դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ես շատ եմ քննադատում մեր իշխանությանը, սակայն հիմա պահի թելադրանքն է լինել վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի, կողքին և աջակցել նրան։ Պահպանել հայտարարված սոցիալական կանոնները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *