ՈՒՇԱԳՐԱՎ. Գեներալների դղյակների առեղծվածը և հազարավոր uպաների տուն չունենալը…

Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Գեներալների դղյակների առեղծվածը և հազարավոր uպաների տուն չունենալը… կամ հռետորական հարցեր Նիկոլ Փաշինյանին,

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն արդեն իսկ հաստատել է իր առաձնատան մեջ կատարվածը խնջույքի փաստը՝ նշելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն, բայց, ըստ իրեն, ոչ մի խախտում չի եղել: Նորապսակ զույգերին մաղթում եմ երջանկություն, ու իհարկե,

իրավասու մարմինները թող ճշտեն այդ ամենի իրավաչափությունը, բայց այս իրադարձությունն ինձ հետաքրքրում ու անհանգստացնում է ուրիշ տեսանկյունից: Եթե դա իրապես Արտակ Դավթյանի շքեղ առանձնատունն է, ուրեմն հարց է ծագում, թե սա ի՞նչ հայկական առեղծված է, որ հայոց բանակի գեներալներից շատերն ունեն թանկարժեք դղյակներ, ամառանոցներ, առանձնատներ, հյուրանոցներ, ՀԷԿ-եր, իսկ կրտսեր և ավագ

սպայական կազմի հազարավոր uպաներ ապրում են վարձով: Հետաքրքիր է՝ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվում տվյալ դղյակները, եթե մեր գեներալներն իրենց աշխատանքային կենսագրության ընթացքում մասնավորապես հանդիսացել են զինվորական, ապա, մեծագույն ցանկության ժամանակ չէին կարող ձեռք բերել նման առանձնատներ ։ Խնդիրն այստեղ Արտակ Դավթյանը չէ: Ճիշտ հակառակը:

Նրա նշանակվելուց այնուհետև տեսակետ էի հայտնել, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել ինտելեկտուալ սպայակազմի ներկայացուցիչներից մեկը, ինչը շատ էական ուղերձ է հանրության ու զինված ուժերի անձնակազմի համար: Նրա պես բազմաթիվ գեներալներ կան, ովքեր ունեն առավել ճոխ դղյակներ և հսկայական հարստության տեր են:

Պարո՛ն վարչապետ
-Ձեզ չի՞ հետաքրքրել, թե այդ ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բազմաթիվ գեներալներ կարող են ձեռք բերել և բնակվել թանկարժեք առանձնատներում, իսկ քսան տարի ու ավել զինված ուժերում ծառայող, ինչպես նաև ներկայումս պահեստազորում գտնվող հազարավոր uպաներ բնակարան չունեն ու հույս էլ չկա, որ տեսանելի ապագայում կունենան:

-Ձեզ չե՞ն զեկուցում, որ պահեստազորում գտնվող ու մարզերում հաշվառված մարդկանց տրամադրվող բնակարանային գնման վկայագրերով մարդիկ դժվարանում են ձեռք բերել համապատասխան ու իրենց հասանելիք բնակարանները:
-Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր կառավարությունը մինչ այսօր չի պարզել Ձեր խոսքերով՝ բանակը սերմացու գողացող մկների նման թալանածներին և պատասխանատվության չի ենթարկել նրանց, մինչ այսօր չի գնացել ԴՂՅԱԿԱՏԵՐ գեներալների հետևից՝ փորձելով պարզել դրանց ծագումնաբանությունը, սակայն ԴՈՒՔ փութաջանորեն 2019թ. մայիս ամսին ընդունել եք կառավարության թիվ 540-Ն որոշումը,

որով պահեստազորում գտնվող uպայական կազմի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սեփականության իրավունքով անհատույց բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցության չափը 100 տոկոսի փոխարեն դարձրել եք հիսուն տոկոս:
-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ ինչպե՞ս է պատահել, որ զինված ուժերի գործող շատ սպաներ տարիներ անընդմեջ հերթագրված են եղել բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, բայց

մինչ օրս նրա բնակարանային պայմանները չի բարելավվել, իսկ նրանց փոխարեն բնաարաններ են ստացել անձիք, ովքեր երբեք բնակարանի խնդիր չեն ունեցել, իսկ ԴՈւՔ նրանց ոչ միայն չեք պատժում, այլ նաև խրախուսում և ավելի բարձր պաշտոնների եք նշանակում:
Կապրե՛նք, կտեսնենք, թե ՛՛Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ՛՛ ՀՀ օրենքի կիրառությունը, արդյո՞ք, կհասնի գեներալների դղյակներին, թե՞ ոչ…

Սակայն սա արդար չէ, ու մեզ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք: Ի դեպ, 2018թվականին դեկտեմբեր ամսին խոստացել եք, որ առաջիկա 5 տարիներին հավելյալ 2.5 միլիարդ ԱՄՆ դոլլար է ծախսվելու ՀՀ Զինված ուժերի համար, ու այդ փողը, ըստ Ձեզ, պիտի վճարեն հանրությանը հայտնի կոռուպցիոներները:
-Կարո՞ղ եք հանրությանը ներկայացնել, թե մինչև

այսօր այդ գումարից որքա՞ն է հավաքվել և ուղղվել բանակի զարգացմանը: Ի սեր Աստծո, գրեթե հույս չկա, որ որևէ մեկը կստանա իր պատիժը արարքների համար, սակայն բարի եղեք լուծել զինված ուժերի գործող և պահեստազորում գտնվող հազարավոր uպաների բնակարանների հարցը: Այդ անձիք են բանակի հիմքը, ու նրանք արժանիորեն վաստակել են իրենց սեփական տան մեջ ապրելու իրավունքը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *