Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 8-ին Ազգային Ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ապա՝ ի՞նչ է պարզ դառնում։
Պարզ է դառնում, որ խուզարկություններից մեկի ընթացքում գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Համակարգչի մեջի Ֆայլերը ջնջված են եղել։ Սակայն մեր այթիշնիկները վերականգնել են ֆայլերը՝ շուրջ ինը հազար հատ ու այնտեղ պարզ է դանում,
որ այնտեղ ամեն ինչ արձանագրված է, ամեն-ամեն ինչ։ Միշիկը ում է ինչքան փող տվել, ումից որքան փող է ստացել, ումից ինչ և ինչպես է խլել, ընտրությունների պատասխանները ինչպես է կեղծել, ում օգնությամբ, ինչ հնարքների միջիցով,
ում ինչպես է առել։ Կարեւորը՝ սեփականությունների ամբողջական ցանկի հետ, օֆշորային հաշիվների եւ ընկերությունների հետ։ Մարդ էդքան փող ունենա ու չկարողանա ֆայլ ջնջել նույնիսկ. բա խոհանոց կմտնի, բա ինչ կանի»։
Այսօր էլ Հրաչյա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով հյուրանոցի լուսանկարը՝ նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Դուք գիտեի՞ք, որ Double Tree Hilton հյուրանոցը Միշիկինն է։ Ես չգիտեի»: