Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՅԴ ՀՈՐԻՆՎԱԾ «ՃԳՆԱԺԱՄ»-Ը
(Իմ ստատուսների հազարավոր համակիրների առաջարկով է գրվում այս անդրադարձը) ՃԳՆԱԺԱՄ-ը տագնապի կացություն է, վճռական ժամ, կյանքի պայքար, օրհաս: ՃԳՆԱԺԱՄ-ը քաղաքական լարված դրությունն է պետության ներքին կամ արտաքին գործերում:
ՃԳՆԱԺԱՄ-ը, այսօր արդեն, նաև դավադիր ուժերի հորինած բառն է, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ փորձեն հանել այն նո՛ւյն ժողովրդին, որը հազիվ է ազատվել քսանամյա դաժան ռեժիմից:
Ժողովրդից ընտրված այսօրվա իշխանությունը դրանց ձևակերպած ճգնաժամը չի՛ կարող ունենալ, քանի որ այս իշխանության հենարանը նրա լեգիտիմությունն է, ժողովրդից եկող նրա հավատն ու վստահությունը: Ճգնաժամ ասածը պետք է փնտրել նախկիններից դեռ մնացած այն խմբերի՛ մեջ, որոնք հանցավորի՛, դավադիրի՛, չկամեցողի՛ հրճվանքով ուրախանում են կորոնավիրուսի պատճառած այս ավերածություններից ու իրենց նախկին թալանածը կորցնելու վախից իրար են խառնվել, ինչ-որ դավեր են նյութում,
վերադառնալու սին հույսեր են փայփայում: Այսինք, երկրի վիճա՛կը չէ, որ նրանց անհանգստացնում է: Այ հենց սա՛ է նրանց վարմունքի նողկալի լինելը: Այդ ազգադավ հանցագործները այս վիճակը դժվար ու անելանելի են փորձում համարել, քանի որ տագնապի մեջ են երկրի համար շատ էական և իրենց համար շատ վտանգավոր այն օրենքով, որը կոչվում է ապօրինի գույքի վերադարձի օրենք:
Եվ ովքե՞ր են այդ խմբերում ընդգրկվածները՝ ամենաթողության պայմաններում երկիրը նախկինում թալանողները, որոնց դուռը, վաղ, թե ուշ, արդարադատությունը բախելու է: Ի՞նչ հիմք ունեն այդպես վեր-վեր թռչելու, իրենց այդպես բարոյազուրկ պահելու: Բացատրությունը մեկն է՝ նրանք դեռ շա՜տ ամուր կապեր ունեն հատկապես դատական համակարգում, ցավոք, նաև իշխանությունում են դեռ ծվարած այդ մնացուկներից շատերը: Եվ այդ կապերի շնորհիվ է, որ քոչարյան ռոբիկի կալանքը փոխելու որոշումը կայացնող տխրահռչակ դատավոր դավիթ գրիգորյանին արդարացիորեն առաջադրված մեղադրանքը հանվում է իր նման մեկ այլ դատավորի՝ Դավիթ Բալայանի ձեռամբ:
Սա էն նախկին դաշնակ, ռոբերտ քոչարյանի հավատարիմ ընկեր Կիմ Բալայանի տղան չէ՞, որ դատարանների շրջափակման օրը լուսամուտից էր ցանկանում մտնել իր աշխատասենյակ. երևի բաներ կային, որ պիտի հասցներ թաքցնել: Ճգնաժամ որակողն այդ նույն՝ իրավական նեխած միջավայրի մնացուկ այն դատավորն է, որը որոշում է կայացնում հանցագործ ռոբերտ քոչարյանին «Իզմիրլյան» բուժկենտրոնում պատսպարել անորոշ ժամանակով: Ես հիմա շատ զարմացած եմ, թե ինչո՞ւ գլխավոր դատախազն այդ ծախված դատավորի անօրեն որոշումը չի բողոքարկում վճռաբեկ դատարան: Գլխավոր դատախազին արդյոք չի՞ մտահոգում այն հարյուրավոր կալանավորների վիճակը, որոնց նման արտոնություն չի տրվում: Գուցե հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ի՞նքն է ճգնաճամի մեջ կամ արհեստականորեն ճգնաժամ ստեղծում՝ ի վնաս ժողովրդի:
Երկրի վիճակը ճգնաժամային է որակում նաև թավշյա հեղափոխության արդյունքում մոտ երկու տարի տաքուկ պաշտոն զբաղեցրած, գեներալի ուսադիրներ շահած անաղուհաց մի քրդի շուն՝ վանեցյան ազգանունով, որին նախկին տերերն այսօր տխրահռչակ հրացանակիր են սարքել կառավարության ու մասնավորապես Փաշինյանի դեմ: Դե, շարունակ գունափոխվող գագիկ ծառուկյանի անունը չարժի էլ նորից կրկնել՝ այդ թալանչի աներեսն այս օրերին այնքան թուք ու մուր կերավ, որ, եթե հասկանա, կսսկվի իր այն ապօրինի գրաված բարձունք-դղյակում:
Նկատելի է, չէ՞, թե ինչի՞ց հետո հատկապես աշխուժացան Ճգնաժամ կոչված տերմինը շրջանառողները: Երբ քոչարյան ռոբիկին ապաստան տվեցին կաթողիկոսին պատկանող «Իզմիրլյան»-ում, ընդարձակվեցին այդ հանցագործ ռոբիկի հնարավորությունները՝ նախկինում իր տված լավությունների դիմաց իր նման տականքներին միավորվելու կոչ անելու և ստվերից ղեկավարելու այդ դավադիր շարժումը, որն իրենք փորձում են ձևակերպել որպես «երկրի փրկության» շարժում:
Փառք տանք Տիրոջը, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի վրայից հեռացավ կորոնավիրուսը, և Վարչապետն արդեն կոնկրետ քայլերի է դիմում՝ վերացնելու թափթփուկների կողմից ձևավորվող այս մի նոր համաճարակը, որն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը:
Հիմա պահն է, որ Ազգային ժողովի «իմքայականները» իրենց վրայից վերացնեն անհանդուրժելի դինջությունը և գործնական քայլերով զորավիգ լինեն մեր ժողովրդին, մեր երկրին ու մեր Վարչապետին: Արդեն հանդուրժելի չեն նրանց ջուր ծեծոցներն այդ բարձրադիր ատյանում: Վերացրի՞ն հանրաքվե անելու որոշումը, հիմա ինչո՞ւ է ուշանում ՍԴ կոչվող այդ կույր աղիքի վիրահատությունը, որ կարելի է պառլամենտում այդ խնդիրը լուծել, որն օրենքով իրենց թույլատրվում է:
Համացանցում արդեն տարածվել են նախկին հանցագործ թալանչիների ապօրինի եւ գողացված փողերով կառուցված դղյակների պատկերները: Անցումային արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարող հանձնաժողովի ու նոր ձևավորված շատ այլ կառույցների ակտիվ գործունեությանն է սպասում ժողովուրդը: Ուրեմն, գործե՛ք, ընկերներ: Ինչքան դուք ուշանաք ձեր գործունեությամբ, այնքան ավելի են լկտիանալու ձեր դեմ ոչ միայն ստվերից, այլև արդեն բացահայտ պայքարող ժողովրդի թշնամիները: Իսկ որ նրանց թշնամությունը առաջին հերթին իրենցից մի կերպ ազատված ժողովրդի՛ դեմ է, դա աներկբա է: Եվ ուրեմն համարձակ, քանի որ ժողովուրդը մեր իշխանության, մեր Վարչապետի թիկունքին է: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ