Մեկ շաբաթում վարակը ՀՀ-ում կսկսի մարել. Բժիշկ Հայկ Մանասյանը կորոնավիրուսի մասին

Լավագույն պարագայում վաղվանից, իսկ վատագույն դեպքում մեկ շաբաթից համավարակային իրավիճակը ՀՀ-ում կսկսի մարել։ Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց բժիշկ Հայկ Մանասյանը։

Նա հիշեցրեց, որ դեռ մայիսի քսանութին կանխատեսել էր, որ վարակի պիկը կտևի երկու- երեք շաբաթ, հետո հիվանդացությունը կնվազի։ «Այսօր լրանում է մայիսի քսանութից հաշված տասնչորս օրը, այն ժամանակահատվածը, որ ես կանխատեսել էի, որ դրանից այնուհետև մեզ մոտ պիկն արդեն նվազելու է։

Ես կանխատեսել էի երկու-երեք շաբաթ, այսօր երկու շաբաթը լրացավ, Ու կարծում եմ՝ վաղվանից սկսած կտեսնենք, որ վիճակն անվազն կայունանում է, վատագույն պարագայում մեկ շաբաթ էլ պիկի վրա կմնանք, հետո կսկսի մարել։ Համաճարակը ոչ թե կվերանա այլ կսկսի մարել»,- նշեց նա։

Հայկ Մանասյանը ընդգծեց, որ հիվանդացությունը հարկավոր է գնահատել Կյանքից հեռացման դեպքերով, քանզի վարակակիրների թիվը իրական պատկերը ցույց չի տալիս։ «Վարակակիրների թվերը կախված են թեստավորումներից, մի օր շատ թեստ կանենք, շատ թիվ կստանանք, մի օր միքիչ քիչ թեստ կանենք և կունենանք քիչ դեպքեր։

Դա մանիպուլյացիայի ենթարկվող տվյալ է։ Կարծում եմ՝ կյանքից հեռացման դեպքերն ավելի շատ են ցույց տալիս, թե ինչ է կատարվում։ Առաջիկայում լավագույն դեպքում ունենալու ենք կյանքից հեռացման դեպքերի կրճատում, իսկ վատագույն դեպքում՝ առաջիկա մեկ շաբաթվա մեջ կայունացում, այնուհետև կլինի կրճատում»,- ասաց Մանասյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *