Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Դեռ մեկ տարի առաջ խոսելով պարգևավճարների վերաբերյալ գրել էի… Տեղերը և դերերը երբեք
չփորձեք խառնել… քանի որ նախկին պաշտոնյաների պարգևավճարների չափերն անհաշվելի էին, ու բացի դա նրանք իրենց ՛՛սիրելիներին՛՛ կամ ՛՛սիրուհիներին՛՛ պետական բյուջեի միջոցներից՝ օրենքի տառի պահպանման համաձայն որպես պարգևավճար նվիրում էին ոչ միայն ավտոմեքենաներ, թանկաժեք արդուզարդ, այլև էլիտար տներ…
Հ.Գ. Նախկին գլխավոր դատախազ գևորգ կոստանյանն իր տեղակալ-քարտուղարուհուն /էմիլ բաբայանին/ 2014թվականին. հոկտեմբերի երեքին պետական միջոցներով 31.593.575 դրամ արժողությամբ 118.55 քմ մակերեսով տուն էր ՛՛նվիրել՛՛ Երևան քաղաքի Ադոնցի ութ հասցեի նորակառույց շենքում:
Բնակարանը /պարգևավճարը/ էմիլ բաբայանին տրամադրվել էր ոչ թե ծառայողական նպատակներով, ինչը նշանակում էր, որ բնակարանը պիտի գտնվեր պետության հաշվեկշռում, այլ հատկացվել էր սեփականության իրավունքով: Մինչդեռ գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն, Էմիլ Բաբայանը պաշտոնը ստանձնելու պահին՝ 2013թվականին հոկտեմբերի տասնյոթին, ունեցել էր բնակարան: Մինչև այսօր չի
պարզաբանվել, թե ինչու էր պետական բյուջեի միջոցներով էլիտար շենքում նախկին գլխավոր դատախազի տեղակալի համար մեկ բնակարան ևս գնվում: Այդ բնակարանի ՛՛պարգևատրումը՛՛ կոռուպցիոն խարան է այն նվիրողի ու նվերը ընդունողի համար, քանզի վերջինս ունենալով տուն, ևս մեկը ՛՛պլոկում էր՛՛ երկրից… Զավեշտալի է,
սակայն այդ տեղակալ-քարտուղարուհին էլիտար բնակարանը ՛՛նվեր էր» ստանում այն պարագայում, երբ չէր լրացել դատախազության համակարգում նրա պաշտոնավարման մեկ տարին: Ուրիշ խոսքով՝ նա դեռ ՛՛փորձաշրջան էր անցնում՛՛ դատախազությունում, ու դեռ հարց էր՝ կդառնար դատախազ, թե ոչ… Նույն այդ ընթացքում մարզային դատախազություններում գործում էին
քսան տարվա ստաժ ունեցող դատախազներ՝ ովքեր չունեին տներ: Ցավալի էր, սակայն նրանք այդպես էլ չարժանացան երկրի ուշադրությանը: Մինչդեռ 31.593.575 դրամով տարբեր մարզերում բնակարանային հայցեր ունեցող երկարամյա ստաժ ունեցող դատախազների համար կարելի էր գնել առնվազն վեցից 7 բնակարան…
բայց նրանք այդպես էլ ՛՛չպարգևատրվեցին՛՛ և չապահովվեցին բնակարաններով: Հեյ գիդի ժամանակներ, որոշների մոտ թղթերով ամեն ինչ կարգին էր… Իսկ այժմ նրանցից շատերը մորը կորցրած հորթուկների այդպիսի անմեղսունակ բառաչում են՝ կարծելով թե մոռացվել է իրենց պարգևավճարների ու նվերների չափերի մասին…
Հ.Գ. Այսօր մամուլում հրապարակվեց, որ 2014թ.-իտ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում պաշտոն զբաղեցրած անձը, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորություններից ու, անտեսելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1055-Ն որոշման ուժի մեջ չմտնելու հանգամանքը, ու պետության միջոցով երկու բնակարան նվիրաբերել ենթականերին,
առաջացնելով ծանր արդյունք: Այս դեպքի կապակցությամբ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 309֊րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ նման գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր արդյունքներ,
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով, որոշ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Հ.Գ. Ինձ մնում է ընդամենը ցավակցել Մոսկվայի պադվալներում ալկաշությամբ զբաղվող, քրեական օրենսգրքի շուրջ մեկ տասնյակ հոդվածներով հետախուզվող պովր Միշիկի բուծած գևորգ կոստանյանին…