Չէի կարծում, որ ես երբևիցե այսիպիսի խորհուրդ կտամ, բայց… Բժիշկ Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Բժիշկ Նարեկ Մատինյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ես, որ ասում եմ ես, ուրեմն Արուսն էլ հետս ա❗️ Մենք ունենք որոշակի սովորույթներ, որոնց հարկավոր է ժամանակավորապես հրաժեշտ տալ: Դրանցից մեկը «ազգովի» ինչ-որ վայր գնալն է: Այսօր կառանձնացնեմ «ինչ-որ» վայրերից երկուսը, բայց դրանք բազմաթիվ են: Առաջինը հիվանդանոցն է:

Ես ըմբռնումով եմ մոտենում այն բոլոր հիվանդներին, ովքեր աջակցության կարիք ունեն ու ոչ միայն վիրահատության, այլև ուղղակի ինչ-որ հետազոտության համար բժշկական կենտրոն են գնում հարազատների և բարեկամների մեծ խմբով: Բայց խնդրում և հորդորում եմ, այս ժամանակահատվածում բժշկական կենտրոն այցելել ավելի փոքր «խմբերով», հնարավոր ուղեկցողների ցուցակից էլ ընտրենք այն հարազատին, կամ

հարազատներին, ովքեր բարձր ջերմություն չունեն, վերջերս չեն վերադարձել Եվրոպայից կամ «նշանդրեքից»:Այսօր հիվանդին բժշկական կենտրոնում հսկայական մի խմբով ուղեկցելը վտանգավոր է, ոչ միայն բժշկական կոլեկտիվի, այլև ուղեկցողներից ցանկացածի համար: Բժշկական կենտրոն դիմելիս աշխատեք մինիմալի հասցնել հարազատների շփումը բուժանձնակազմի հետ:

մյուս սրտացավ հարազատների հետ կապը պահել հեռախոսակապի միջոցով: Մյուս օրինակը, դա օդանավակայանն է: համացանցում մի ՏԻՊԻԿ հայկական պատկեր տեսա: Եվրոպայից ժամանող մի կին օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հարազատների և բարեկամների մեծ բանակը (որի թվում կային նաև շատ երեխաներ)

իր պարտքը համարեց դեմքից հեռացնել դիմակը և ամենքին առանձին, մոտ մեկ րոպե տևողությամբ գրկելը, գուրգուրելը ու համբուրելը: Նույնը նաև կարելի է ասել Հայաստանից ուրիշ երկիր ճանապարհելու գործընթացի մասին: Իմ կարծիքով կորոնավիրուսի տարածման համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելը պարզապես հնարավոր չէ:

Հարգելիներս խնդրում եմ և պահանջում, գոնե այս ընթացքում, որպես դիմավորող կամ ճանապարհող օդանավակայան մեկնեն միմիայն եզակի հարազատներ: Եթե կարծում եք, որ ժամանող բարեկամը կարող է նեղանալ ձեզնից, ուրեմն կարող էք ամբողջ մեղքը գցել երկրի վրա: Ասեք, որ արգելել են 1-2-ից ավել մարդու

մուտք գործելը օդանավայան:Հիշեք, որ այս ժամանակահատվածում մեզնից յուրաքանչյուրը պիտի սոցիալական պատասխանատվության իր մասը կրի իր ուսերի վրա: Չէի կարծում, որ ես երբևիցե այսիպիսի խորհուրդ կտամ, բայց աշխատեք անձանց հետ շփման մեծ մասը ժամանակավորապես տեղափոխել հեռախոսազանգերի ու օնլայն «աշխարհ»: Առողջ եղեք!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *