Քաղաքագետ Լևոն Շիրինյանի հիասքանչ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին

«Հայաստանի մեծահարուստների մի մասը ապուշ է…

Գիտենք, որ Ռոբերտի, Սերժի ժամանակ իրենք հովանավորչությամբ, շատերը նույնիսկ տարբեր մարդկանց կորուստների մեջ մեղադրվելով և այլն, հարստացել են, խելքի արդյունք չէ նրանց հարստությունը:

Եվ այդ մեծահարուստները կարծում են, թե կարող են վերադառնալ եւ երկիր ղեկավարել, քանի որ Աբիսողոմ աղայի նման «կով ու ոչխար, եզ» ունեն… Նրանց հույսը «հյուսիսի պապան» է, բայց հյուսիսի պապան նրանց տեր չի կարող լինել, քանի որ Հայաստանում իշխանությունը փոխվել է. սա ժողովրդավարական իշխանություն է, և ընկեր պուտինները

սա չեն կարող հաշվի չառնել»,- անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ այսօր պաշտոնանկ արված պաշտոնյաներն անցյալի մարդիկ են:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հակաքարոզչության թելերը Ս. Սարգսյանի ու Ռ. Քոչարյանի մոտ են: «Նոր իշախնության թիկունքն ամուր է, ժողովուրդը վարչապետի թիկունքին է. ժողովրդից հզոր ուժ չկա»,- ընդգծեց Լևոն Շիրինյանը: Անդրադառնալով ուժային կառույցներում՝ Ազգային ավտանգության ծառայությունում, Ոստիկանությունում և Զինված ուժերում իրականացված արմատական

փոփոխություններին՝ քաղաքագետը միտք հայտնեց, որ հավանաբար հեղաշրջման փորձ է իրականացվել. «Հակապետական, հակաժողովրդկան կաթսան եռում է… Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական սուր հոտառություն, և նա «խփեց» այն ժամանակ, երբ պետք էր»:

Մանրամասները կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *