Արթուր Վանեցյանին կանչել ԱԱԾ, ձերբակալել ու…Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը

Hraparak.am լրատվական կայքը գրում է.
Երեկվանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ է եղել ընդդիմությանը չեզոքացնելու գործին։ Ամբողջ իշխանական ռեսուրսը այս օրերին ուղղվել է ընդդիմադիրների դեմ,

ուր այս օրերին կոնսոլիդացման գործընթացներ են կատարվում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ թիրախը, այնուամենայնիվ, Ազգային Անվտանգության Ծառայության նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, ումից նա մասնավորապես վտանգ է

զգում։ Մեր աղբյուրների տեղեկությունների համաձայն, Ազգային Անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանի առաջին հանձնարարությունը եղել է Վանեցյան Արթուրին «վնասազերծելը»։ ՀՀ Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ յուրաքանչյուր պատրվակով նրան կանչել Ազգային Անվտանգության ծառայություն, ձերբակալել, հետո դատարանի նկատմամբ բոլոր ռեսուրսները գործի դնելով, 2 ամիս կալանքի հնարավորություն ստանալ։ Նա ասել է՝ էականը այս երկու ամիսը նրան փակի տակ պահենք,

երկու ամսից ազատ կարձակենք։ Արգիշտի Քյարամյանը կադրային սպա չէ ու իր ղեկավարի հանձնարարությունները անելու հարցում որեւէ «կոմպլեքս» չունի։ Մեր տեղեկությունների համաձայն, այսօր Արթուր Վանեցյանը հրավիրվելու է հարցաքննության ու ամենայն հավանականությամբ, կձերբակալվի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *