Ինչ է ասել Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը ԳՇ նորանշանակ պետ` Օնիկ Գասպարյանի մասին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին Նշանակեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով աշխատանքից Արտակ Դավթյանին, որը 2 օր առաջ, խախտել էր արտակարգ իրավիճակի

կանոնները և իրականացրել իր զավակի հարսանիքը։ Մենք կապվեցինք ՀՀ Զինված ուժերի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ տեսակետ ունի Օնիկ Գասպարյանի նշանակման վերաբերալ: «Ես Օնիկ Գասպարյանի

վերաբերյալ կարող եմ ասել, որ շատ հաջող նշանակում է, այդ մարդը մասնակցել է Արցախյան ազատամարտին, եղել է կռվի մեջ, կռվի դաշտում, եղել է սպա, գեներալ։ Իր մարտական ճանապարհը ցույց է տալիս, որ ինքը արժանի է տվյալ պաշտոնին։ Արտակ Դավթյանի վերաբերյալ ես չեմ կարող ասել, ես չեմ ճանաչում, դա ինձ չի

հետաքրքրում»։ Կոմանդոսին հարցրինք, թե տվյալ պարբերական փոփոխությունները, թեկուզ հենց բանակում, որքանո՞վ են, իր տեսակետով, նպաստում բանակի զարգացմանը: «Յուրաքանչյուր մարդ իրավունք չունի բանակի շուրջ ասել՝ շուտ են փոխում կամ ուշ են փոխում, հարկավոր է

հասկանալ, որ խոսել դրա մասին։ Ես հասկանում եմ, որ Դուք լրագրող եք ու ուզում եք մի ճշմարտություն բացահայտել, բայց այդ ճշմարտությունը կարող են այն անձիք ասել, որոնք մասնակցում են այդ գործընթացներին, գիտեն,

այդ անձանց հետ աշխատել են։ Ես բանակից արդեն շատ հեռու եմ, ես հիմա ԴՈՍԱՖ-ում եմ, մասնագետներ եմ պատրաստում, սպայակազմի հետ առընչություն չունեմ։ Ես կարող եմ ասել լոկ, որ Գասպարյան Օնիկը այն գեներալն է, որ ունի բոլոր շանսերը՝ շտաբը ղեկավարելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *