Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ԱՌՈՂՋ ԵՂԻՐ ՎԱՐՉԱՊԵՏ Ես կյանքում շատ բան եմ տեսել ՝ ապօրինություններ, հանցագործություններ, ընկերների մտերիմների դավաճանություն, պատերազմ:
Տեսել եմ՝ ինչպես են որոշ դատավորներ, դատախազներ, քննիչներ ուրանում իրենց երդումները ու դուրս գալով օրենքի դաշտից դառնում սովորական, զազրելի հանցագործներ, պատրաստ լինելով պատվերով, կամ գումարի դիմաց խոշտանգել, դատել նույնիսկ սեփական մորը: Իմ գործունեության ու վերը նշված սրբապիղծ, անբարոյականի զավակների ջանքերով , երկու տարի նաև շփվել եմ հանցագործության մեջ մեղադրվող և դրանց համար դատապարտված անձանց հետ, նրանց մեծ մասը զղջում էին իրենց կատարածի համար, մի մասն էլ ներում և ազատություն էր խնդրում:
Այս մասին գրում եմ, քանի որ կյանքի այսքան քարքրոտ ճանապարհ անցնելով, ես համոզված էի, որ այլևս ոչ մի մարդկային ստորություն ինձ չի կարող զարմացնել: Բայց ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք: Իմ անցած բուռն կյանքի ընթացքում, առաջին անգամ իրոք զարմացել եմ 2015թ-ին: Վարդենիսի մի խումբ բնակիչներ ցույց էին կազմակերպել և բռ նություն գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Բայց սա չէր զարմանալին, այլ բնակիչների պահանջը և այդ պահանջին հասնելուն ուղղված բռնի գործողությունները, այդ գործողությունները կատարելուց այն համոզմունքը, որ իրենց պահանջը արդարացի է, իսկ իրենց գողանալը արգելող ցանկացած գործողություն ապօրինի:
Բնակիչները հայտարարում էին, որ իրենց ապուպապերը, պապերը, հայրերը ու իրենք, միշտ հանքանյութ են գողացել Զոդի ոսկու հանքից և հիմա էլ պետք է շարունակեն, ու ոստիկանությունը իրավունք չունի խոչնդոտել իրենց: 30 տարի Հայաստանը թալանվել է մարդկանց որոշակի խմբի կողմից, թալանի ընթացքում սպաանել, ապօրինի դատապարտել, ունեզրկել և խոշտանգել են մարդկանց:
Այս 30 տարիները նրանց մոտ համոզմունք է ձևավորել, որ երկիր թալանելը, մարդ սպաանելը, ապօրինի դատապարտելը, ունեզրկելը դա իրենց պապերից եկած արդարացի իրավունքն է:
Նրանք անկեղծորեն վստահ են դրանում և հավատում են դրան, այդ պատճառով էլ ցանկացած ոտնձգություն կամ արգելք նրանց այդ իրավունքի իրացմանը, նրաք վստահաբար համարում են ապօրինություն: Այստեղից էլ բխում է, որ ի տարբերություն հանցագործների, նրանք երբեք ներում չեն խնդրելու, չեն ապաշխարհելու, քանի որ հանցանքը նրանց գենետիկայի մեջ է, իսկ գենը ինչպես գիտենք չի փոխվում, ընդհակառակը նրանք ամեն ինչ անելու են իրենց թալանելու, սպպանելու իրավունքը վերականգնելու համար: Այդ նպատակին հասնելու համար նրանք չեն կանգնելու ոչնչի առաջ, ազգ, հայրենիք, մարդասիրություն, արժանապատվություն, բոլոր այս արժեքները նրանց մոտ ստորադասված են թալանելու, սպաանելու, ունեզրկելու, հափշտակելու բնազդային ցանկության առաջ:
Այդ պատճառով էլ նրանք անընդհատ ձգտելու են իշխանության: Այսօր Հայաստանում ժողովրդի ընտրյալի հրաժարականն են պահանջում հենց դրանք, մարդիկ՝ -ովքեր 2008-ի մարտի 1-ին զինվորական համազգեստ են ստացել և թաքնվելով բանակի անվան տակ հար ձակվել ժողովրդի վրա: – ովքեր վտարեցին Երևանի կենտրոնից բնիկ Երևանցիներին ու տիրացան նրանց ունեցվածքին: – ովքեր ապօրինի սեփականաշնորհեցին պետական ռեսուրսները – ովքեր 30 տարի անընդհատ գողացան ժողովրդի ձայնը – ովքեր մինչև կոկորդները թաղված են անմեղ մարդկանց արյան մեջ և որոնց կողմից ապօրինի վճիռներով դատապարտված անձանց հոգոցները մինչև օրս հորդում են Հայաստանի բանտերից:
Վարչապետ, նրանք դա պահանջել և պահանջելու են, քանի դեռ ազատության մեջ են, քանի դեռ մոլախոտի պես արմատախիլ չեն արված հայոց հողից, քանի դեռ գտնվում են պետական կառավարման համակարգում ու ղեկավարում են դրանք իրենց բնազդային, գենային թալանի մակարդակով: Վարչապետ, նրանք երբեք ոչ Ձեզ, ոչ Ձեզ ընտրած ժողովրդին մարդ չեն համարելու,
նրանց համար մենք եղել ու միշտ մնալու ենք որպես իրենց դեմ ապստամբած ստրուկներ, որոնք չունեն և չեն ունեցել ոչ մի իրավունք: Այլ կերպ ասած, Վարչապետ կհամաձայնվե՞ս արդյոք դադարեցնել կորոնավիրուսի դեմ պայքարը, եթե Հայաստանում դեռևս մնացած լինեն մի քանի տասնյակ հազար վարակակիրներ, վստահ եմ, որ ոչ: Քանի որ վարակը նորից արագ կտարածվի: Նույն տրամաբանությամբ, նախկին թալանչիներին անպատիժ, կառավարման համակարգում և Ազգային ժողովի աթոռներին թողնելով, Դուք վտանգել էք Ձեր ընտրողների ազատությունը ու անվտանգությունը, Դուք նրանց կյանքերը դրել էք հարվածի տակ,
քանի որ դրանց տարածման արագությունը եւ մաահաբերությունը ուղիղ համեմատական են թագավարակի հետ, ուղղակի ի տարբերություն վիրուսի, սրանցից դիմակով չես պաշտպանվի: Վարչապետ մի հապաղիր: Ազգը քեզ հետ է, պահանջն էլ մեկ է, արդարություն և մոլախոտի վերացում: Նոր դրանից հետո կվերադառնանք բնականոն կյանքի և կժառանգենք մեր զավակներին այն Հայաստանը, որին նրանք արժանի են, առանց թագավարակի և մոլախոտի: Առողջ եղիր Վարչապետ: Արտակ Գալստյան