ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանո Սիրադեղյանը գիտեր դարի լկտիության մասին․ 22 տարի անց բացվում է սև արկղը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնել է, որ Ծառուկյանն արդեն իսկ բազում հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Բարգավաճ Հայաստան Կուսակցության առաջնորդը առողջ ուժերին համախմբման կոչ էր արել՝ պահանջելով կառավարության կազմի հարյուր տոկոսանոց փոփոխություն։ Ենթադրո՞ւմ էր սա արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ ևս, թե՞ ոչ՝ հստակեցրին վերջինիս թիմի ներկայացուցիչները։

Հատկապես, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտնել է, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականը։ Որոնք են այն առողջ ուժերը և կազմակերպությունները, որոնց հետ Գագըկ Ծառուկյանն այս օրերին հանդիպումներ է ունենում՝ պարզ չէ։ Արդյոք դրանք կլինեն ռևանշիստական

նկրտումներ ունեցող, նախկին համակարգին աջակցո՞ղ ուժերը. ամենայն հավանականությամբ՝ այո, քանզի հեղափոխությանն աջակցած, սակայն այս փուլում իշխանություններին որոշ հարցերի շուրջ քննադատող ուժերն իրենց այդ դաշտում չեն տեսնում։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ ասաց՝

որքան էլ կան դժգոհություններ իշխանությունների վարած քաղաքականության որոշ դրույթների շուրջ, այդպիսի հակաիշխանական միավորումներում իրենք չեն լինի, հանդիպման առաջարկ էլ չեն ստացել: «Այսօրվա իրավիճակում, եթե գործընթացները գնան համախմբման, Քոչարյանի ասած՝ «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքով, դա կլինի ՀՀ-ի պետականության վերջը։

Կիրակի օրը մեր կուսակցությունում քննարկում եղել է, ներկայացանք հայտարարությամբ, որ հինգերորդ շարասյունը ընդունակ է ամեն ինչի՝ վտանգելով ՀՀ-ն ու Արցախը։ Հիմա Ծառուկյանը, փաստորեն, հոկտեմբերի երկուսի տարբերակով համախմբման գործընթաց է սկսել։ Մենք այդ դաշտում գոյություն չունենք»,- նշեց նա։ Այս համախմբման մեջ չի լինի «Սասնա ծռեր»

համահայկական կուսակցությունը նույնպես։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցի ժամանակ կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն նշել է, որ իրենց համար վիրավորական է հինգերորդ շարասյան հետ համեմատվելը, իրենք տվյալ փուլում իշխանությունների հրաժարականը չեն պահանջի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *