Պատվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերի սենսացիոն հայտարարությունը

ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ բացահայտումներ է արել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Այսպիսով, ես այլեւս ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը չեմ, թողնում եմ աշխատանքս: 2018 թվականին մտա բանկ, լի էի էներգիայով եւ աշխատանքի ցանկությամբ ու ցանկանում էի զարգանալ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ էի ես գնացել աշխատելու ու շատ հիասթափվեցի:

Աշխատանքում ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում քո գիտելիքներին եւ ակնկալում է միայն ստրկությամբ ենթակայությունը: Ես չեմ խոսում նման պարզ հայեցակարգերի մասին՝ ինչպիսին են մարդկային վերաբերմունքը ու հաղորդակցություն, որը հասանելի չէ.․․ նույնիսկ հեռակա աշխատելու խնդրանքը մերժվեց:

Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տանից, քանի որ ես վախենում էի վարակվել եւ վարակել իմ ամբողջ ընտանիքին, բայց պատասխանը «ոչ» էր: Վերջին կաթիլը բանկի ղեկավարության անձնական խնդիրն էր, որ վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանեի ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու նպատակով:

Կարճ ասած՝ «2019-ի լավագույն աշխատակից» ազատվեց աշխատանքից: Այո, աշխատանքս կորցրել եմ, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *