Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լոռիում ոստիկանները կնոջ թևերը ծալում են եւ հարկադրաբարմեքենան մտցնում դիմակը կրելիս քիթը չփակելու համար։ Ուրեմն էսպես։ ՀՀ ԱՆ-ն չի բերել ծանրակշիռ ապացույցներ, որ փողոցում դիմակ կրելը էականորեն կոտրում է վարակի տարածման տեմպը։
Եթե կա էդպիսի հավաստի ապացույց, ներկայացրեք։ Այն ինչ ներկայացնում է ԱՆ-ն որպես փաստ, Լանցետում հրապարակված գիտական վերլուծությունն է, որը վերաբերում է պատշաճ դիմակների պատշաճ կրելուն՝ ուշադրություն, հաստատված վարակակիրների հետ շփման պարագայում։
Այսինքն՝ եթե առողջ մարդը դիմակով է շփվել վարակակրի հետ, խնամել նրան, ապրել նրա հետ, ապա վարակումը եղել է 3 տոկոսի դեպքում, իսկ նույն բանը առանց դիմակ՝ եղել է 17 տոկոսի դեպքերում վարակում։
Նույն հետազոտությամբ, պաշտպանիչ ակնոցներն են իջեցնում վարակի հավանականությունը, սակայն ոչ ոք հետույք չի պատռել դրսում պաշտպանիչ ակնոցներ կրելու հարկանդրանքով։