Ոչ ոք հետույք չի պատռել դրսում պաշտպանիչ ակնոցներ կրելու հարկանդրանքով․․․ Բժիշկ Հայկ Մանասյանի սենսացիոն գրառումը Լոռու միջադեպի մասին

Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Լոռիում ոստիկանները կնոջ թևերը ծալում են եւ հարկադրաբարմեքենան մտցնում դիմակը կրելիս քիթը չփակելու համար։ Ուրեմն էսպես։ ՀՀ ԱՆ-ն չի բերել ծանրակշիռ ապացույցներ, որ փողոցում դիմակ կրելը էականորեն կոտրում է վարակի տարածման տեմպը։

Եթե կա էդպիսի հավաստի ապացույց, ներկայացրեք։ Այն ինչ ներկայացնում է ԱՆ-ն որպես փաստ, Լանցետում հրապարակված գիտական վերլուծությունն է, որը վերաբերում է պատշաճ դիմակների պատշաճ կրելուն՝ ուշադրություն, հաստատված վարակակիրների հետ շփման պարագայում։

Այսինքն՝ եթե առողջ մարդը դիմակով է շփվել վարակակրի հետ, խնամել նրան, ապրել նրա հետ, ապա վարակումը եղել է 3 տոկոսի դեպքում, իսկ նույն բանը առանց դիմակ՝ եղել է 17 տոկոսի դեպքերում վարակում։

Նույն հետազոտությամբ, պաշտպանիչ ակնոցներն են իջեցնում վարակի հավանականությունը, սակայն ոչ ոք հետույք չի պատռել դրսում պաշտպանիչ ակնոցներ կրելու հարկանդրանքով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *