Վա՜յ, ողբամ ձեզ, հաչացեք, մինչև սատկեք․ ՍԱ՞ է ձեր ընդդիմադիր պայքարի եղանակը․․․Ալիս Սողոմոնյանի հերթական կոշտ անդրադարձը

Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՉԵԲՈՒՌԱՇԿԵՔԻ ՆՈՐ ԱՐՇԱՎԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ (Այս ստատուսը գրվում է իմ համակիրների առաջարկով)
Վա՜յ, ողբամ ձեզ, իշխանության դեմ պայքարող ողորմելի դավադիրներ, դուք այդ ի՜նչ օրի հասաք, որ արդեն ինչ-որ կանանց եք վարձում, որ հորինված լուրեր տարածեն Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Դուք այդ ո՞ր օրվա, այսպես ասած, «բարեփոխիչներն» եք, որ ո՛չ թե երկիրը, այլ ձեր թալանած կարողությունները բարեփոխելու վերաբերյալ եք մտածում: Իշխանության դեմ պայքարելու, Նիկոլ Փաշինյանին վարկաբեկելու այդ ի՜նչ մանկամիտ ու զզվելի միջոց եք ընտրել դուք: Քիչ էր, որ ձեր հաչոցները տարածելու համար տասնյակ լրատվամիջոցներ եք գնել: Քիչ էր, որ ձեր դոլարների կանաչ գույնից գունափոխված մի քանի տասնյակ լրագրողներ եք վարձակալել, որոնք, առանց ամոթ զգալու, մածունը կարող են սև

որակել: Այժմ էլ այդ մասնավոր կանանց եք ասպարեզ հանել, որոնց ժողովուրդը շատ դիպուկ անուն է տվել՝ չեբուռաշկաներ: Ձեր այդ չեբուռաշկեքը տարբեր տաքսիներ են նստում եւ հեռախոսով չեղած օբյեկտի հետ դիտավորյալ բարձրաձայն խոսում են, իբր հենց հիմա գնում են Վարչապետի պատվիրած 35 հազար դոլար արժողության ժամացույցը վերցնելու: Այդ կանայք, որ ներկայանում են որպես Վարչապետի աշխատակազմի աշխատողներ, ամոթ ունե՞ն, թե՞ նրանք էլ ձեզ նման անամոթի մեկն են:

Անեծք ու պարսավա՛նք ձեզ, որ այս ճգնաժամն օգտագործում եք հանուն ձեր թալանածը, գողացածը պահպանելու: Ավելի շուտ՝ ձեր թալանածը կորցնելու վախի՛ց եք դիմում նման ստոր միջոցի: Ազգադավնե՛ր: Սա՞ է ձեր ընդդիմադիր պայքարի եղանակը: Ա՞յս օրին եք հասել, որ պիցցայակերների «մարտավարությունը» փոխել եք պայքարի այս ճղճիմ տակտիկայով: Նենգ հաշվարկ եք արել, թե տաքսիստները շատ մարդկանց հետ են շփվում, ասող-խոսող մարդիկ են, և Վարչապետին վարկաբեկող լուրն արագ կտարածվի, և ժողովրդի մոտ էլ կընկնի Վարչապետի հեղինակությունը: Եվ այդ ստոր կնիկն էլ (այլ կերպ ո՞նց որակեմ այդ ծախվածին) հորինում է նման դիալոգ չեղած մարդու հետ, որ լսելի լինի տաքսու վարորդին:

Ձեր այդ ստոր քայլով Փաշինյանին վարկաբեկելու ձեր անհույս փորձով դուք նմանվում եք բակում կռիվ անող տղաներից այն մեկին, որը վստահ չի հակադարձելու իրենից ուժեղին և, ընդամենը տեղի-անտեղի, հաթաթա է տալիս ու սուտ որակումներ կպցնում իրեն բանի տեղ չդնողներին: Վարչապետն, այո՛, բանի տեղ չի դնում ձեզ՝ հաչացեք, որքան կների ձեր ուժը, հաչացեք, մինչև սատկեք:

Վարչապետը հիմա ժողովրդին այդ անտեր կորոնավիրուսից ազատելու կարևոր խնդիրն է լուծում: Իսկ դուք, սրիկաներ, աներեսորեն ու անամոթաբար կրակից շագանակ հանելով եք զբաղված: Գոնե շուրջներդ նայեք, թե այլ երկրներից ինչ աջակցություն են պատրաստ անելու, որ մեր երկրում ավելի արագ հաղթահարվի այս ճգնաժամը: Դուք գերանը կլեպի տակից կրծող եւ փտեցնող ճիճուներ եք ընդամենը, որ արդեն վերջնականապես մերժված եք ժողովրդից:

Հասկացեք վերջապես, որ ժողովուրդը շատ լավ է հիշում, թե դուք ովքեր էիք մինչև հեղափոխությունը և հիմա ովքեր եք: Անհայրենիք մոլախոտեր: Ձեր այդ, այսպես ասած, մարտավարության ավարտը մինչև Պանիկովսկու սագ գողանալն է, քանի որ դուք շատ եք սովոր գողությանը, թալանին: Ուրեմն, հիշեք ընդմիշտ, դուք կարող եք ձեր վայնասունները շարունակել, որոնց ոչ ոք, ժողովրդի լեզվով ասած, շան տեղ չի դնում:

Եվ էն մարՔրիտ բոզոյան-բուլիկյան-եսայան կոչվածն էլ երազ է տեսել, թե՝ «Նիկոլիզմի ժամանակն անցավ…»: Դա էլ էլի շան հաչոցի տեղ է ընդունվում: Ի դեպ, սա այն խաբեբա մարՔրիտն է, որ, ժուռնալիստների միությունում կեղծ համագումար կազմակերպեց ու էն «չաթո-սաթո» կոչված սաթիկ սեյրանյանին նախագահ դրեց: Ես ի՞նչ ասեմ Հայաստանի ժուռնալիստների այդ մեծ բանակին, որ հանդուրժում է «չաթո-սաթո»-յի գոյությունն իր միությունում, որն այդ սաթոն դարձրել է իշխանությանն ու

Վարչապետին վարկաբեկող ամենառեակցիոն կենտրոնը: Այդ նա՛ է, որ քաղաքական աղբանոցից մեկ-մեկ հանում իր դուքանն է հավաքում հեղափոխության լույսերից կուրացածներին ու այնպես էլ լուրջ դեմքով նստում-քննարկում է այս երկրի վիճակը, ասես մտահո՜գ է այդ խղճուկը: «չաթո-սաթոն» ո՛չ մի կերպ չի կարողանում իր միջի թույնից ազատվել, որի մեջ էլ, երևի, կխեղդվի: Ժուռնալիստների միության անդամներ, դուք չե՞ք վիրավորվում ձեր միության այդ ողբալի վիճակի համար: Ձեր փոխարեն սաթոյի այդ որջում մե՞նք կատարենք հեղափոխություն:

…Վայ ձեզ, անցյալը ետ բերելու համար անհույս տառապողներ, դուք մնացել եք նաև անինքնասեր աշոԾյանի՛ հույսին, որը համարձակվում է ժողովրդի անունից խոսել: Ծիծաղելի ես, աշոԾյան, ծիծաղելի. դու ո՜ւր, ժողովուրդն ուր: Իհարկե, վիրավորական է անգամ աշոԾյանի անունը տալը, սակայն դա արեցի, որ անցյալի մնացուկ այս տականքին հակադարձեմ, թե ժողովուրդը հազիվ է պրծել քեզանից էլ, քեզ նմաններից էլ, և դու չհամարձակվես ժողովրդի անունից խոսել: Ժողովրդի անունից կարող է խոսել և խոսում է ժողովրդի կողմից կարգվա՛ծ Վարչապետը:

Եվ խոսեց նաև այսօ՛ր, խոսեց Ագգային ժողովի բարձր ամբիոնից, և նրա խոսքը հերթական եւ շառաչյո՛ւն ապտակն էր պետության հիմքերը թուլացնել փորձողներիդ: Եվ ժողովուրդը լսում է իր ընտրյալ Վարչապետին, լսում ու համախմբվում է: Ինչքան դուք վայրահաչում եք, նույնքան ավելանում են Վարչապետին սատարողները: Դուք ժամանակ գտեք ու նայեք, թե Վարչապետի՝ հիշյալ թեմայով ելույթից հետո ի՜նչ դրական արձագանքներ եղան, որոնք Փաշինյանին հավաստում էին համախմբվելու, վստահելու, միասնական լինելու մասին: Դրանք համեմատելու բան չեն ձեր ամեն ախմախ ու անմիտ ելույթներին տրվող արձագանքների հետ, քանի որ ձե՛զ տրվող գնահատականները հայհոյանքից այն կողմ չեն անցնում:

Հ.Գ. Սրանք (այդ երիտթուրք սրբապիղծները), անշուշտ, չարժեն, որ իրենց անունները տալով մեր նյարդերը փչացնենք, բայց դե դեբիլներին երբեմն հասկացնել է պետք, որ դուք դեբիլ եք, թե չէ չեն գիտակցի իրենց այդ կարգավիճակը և կշարունակեն անհույս ջիգեր թափել՝ դուրս գալու իրենց շատ սազական աղբանոցից: Բայց ձեր այդ աղբանոցը շա՜տ խորն է, այ ոչխարագլուխներ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *