Ախր ՍԱ գիտենք , տեսել ենք․․․ Սոս Ջանիբեկյանի հերթական ջախջախիչ անդրադարձը

Սոս Ջանիբեկյանը գրում է․

Ախր լավ սենց ”ֆիլմեր” նկարողը կամ նախաձեռնողը կամ ում ուղեղում փայլատակել ա նման ֆիլմ իրականացնելու գաղափարը ,մտնու՞մ նայում ա ,որ 1000 հոգի քաղաքացին նույնն ա չի խափվում նման ֆիլմերից և 1000-ից այնուհետև հանդիպած 1 ֆեյք , փողով պրոֆիլը, ինչ որ ապուշ բաներ ա գրում :

Դուք մանիտորինգ չե՞ք անում : Բայց ապրեք, շատ չոր կողն եք է, սենց որ գնա…. լավ ասենք վերցրեցիք իշխանությունը , ի՞նչ եք անելու: Թազուց վարի եք տալու սաղ , էլի 2 հարգանի շենքերի դեմը կոպեկներով թույլտվություն եք տալու, որ մի հատ զզվելի բարձր նորակառույց սարքվի: Վարորդական իրավունքը 80.000 առնվի: ճանապարհերը սարքելու գումար բյուջեյից դուրս գրվի, բայց ճանապարները տենց էլ քանդած մնա: Ինչ որ մեկի քրոջ կամ քավորի տղեքը իջնեն քաղաք ում ուզեն խփեն , բերետետավորներն էլ իրանց միանան: Կարմիրի տակ մի հատ պոռճ լակոտ անցնի , ոստիկանը կանգնացնի , ոստիկանի վրա գոռա, ոստիկանը չեստ տա գնա:

Մեկի քրտինքով հաց վաստակելու ստեղծած ”օբյեկտը” , ինչ որ մեկը գնա ուժով վերցնի: Մեր տատեր պապերի հասանելիք թոշակին հատկացված գումարները տեսնենք դաունթաունում որպես շենք: Մեկը մի քիչ Ձեր սրտով չպահի , թիկնապահները էնքան ծեծեն մեռնի: Ինչ որ կառույցների և շինությունների թույլտվությունները կոռուպցիոն ճանապարհով ստանան և Երեվան քաղաքի մաման լացացնեն: Լուրջ մասնագիտական պաշտոնները զբաղեցնեն անուսում բարեկամները: Մեր փողերով սիրածներ պահեք:

Ոչ մեկ չկարանա էն բիզնեսն անի, որը Ձեզ խանգարում ա : Իրար քավոր սանիկով, սաղ փողերը երկրի վերցնեք , նենց քեֆ անեք , որ ժողովուդը էդ քեֆից այնուհետև մի տարի սոված մեռ նի: մի հատ սիգնալի համար էնքան խփեք մարդուն, որ տանեն վերակենդանացման բաժին: Զինվորին հատկացված փողերը ուտեք պետությունն ինչ ունի կոպեկներով ծախեք էդ փողերն էլ ուտեք:
մեծ թագավորություններում ապրեք Ձեր ընգերներով ,ընտանիքներով, սանիկներով , իսկ ութ հոգանոց ընտանիքը մի հատ դոմիկում սովից մեռ նի: Իրարից հարկ չվերցնեք, բայց հացի բուտկին էնքան քամեք փակվի:

Սովորածին տեղ չտաք, ձեր աֆերիստ, բիջ բարեկամին գործի ընդունեք: Զինվորը առանց փանփուշտ և առանց բածինկա կռվի տանկերի դեմ , դուք չալաղաջները բերաններդ 6,8-ի տակ փորերներդ ռեստորանում տանեք էս կոմ էն կոմ: Ով էլ հանկած ձեր դեմ դուրս գա փողոց ոստիկկաներին ասեք .«իէ արա հլը էս ոչխարների դուխին նայի , սրանք տեղը չեն բերում , հլը գռցրեք թո սրանից հետո պուտտ չանեն։ ….և այսպես մինչ լույս կթվարկեմ , ախր սա գիտենք , տեսել ենք, վախեցել ենք գուցե, ձեն չենք հանել , սակայն ՏԵՍԵԼ ԵՆՔ…

իսկականի՞ց գաք ,ավելի դաժան ,ժողովրդից վրեժ լուծելով , որ հեղափոխություն արեց , դնեք նորից հալածեք, իրոք էդ ե՞ք ուզում, արտագաղթը 2 անգամ շատանա , բոլորը փախչեն: Հավատս չի գալիս երդվում եմ… լուրջ չի գալիս , որ դրա համար կարող ա ինչ որ մարդիկ սենց պայքարի։ Սոս Ջանիբեկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *