Այ, ՍՐԱ համար են էսքան լպիրշ, էսքան անասուն ու էսքան պիղծ․․․ Լիզա Ճաղարյանի չափազանց կոշտ և դիպուկ գրառումը

Այ, ՍՐԱ համար են էսքան լպիրշ, էսքան անասուն ու էսքան պիղծ․․․ Լիզա Ճաղարյանի դիպուկ գրառումը

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Որ հայտնի բանդան ու սրանց վարձկանները երբեք այլեւս իշխանության չեն հասնելու, իրենք մեզանից լավ գիտեն, հակառակ դեպքում իրենց չէին պահի այսքան լկտի եւ այսքան սանձարձակ խուլիգանի պես։

Քանի որ երբեք չեն սիրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այժմ էլ, հասկանալի պատճառով, կատաղի ատելությամբ են լցված այդ նույն քաղաքացիների հանդեպ։ Բայց սրանցից բոլո՛րը չեն էնքան ապուշ, որ չհասկանան՝ հասարակությունը կարող է հիասթափվել, հուսահատվել, զայրանալ,

եթե իր ընտրած իշխանությունն էն ու էնքան չի անում, որքան հենց այդ նույն հասարակությունն է ակնկալել, սակայն երբեք նրանց չի փոխի մարդասսպանների, թալանչիների, ջեբկիրների եւ հակահիգիենիկ բաշիբոզուկների հետ, չի փոխի ժողովրդի դահիճների հետ։

Դրա համար են էսքան լպիրշ, էսքան անասուն ու էսքան պիղծ։ Սրանք այլեւս ոչ մի բան չունեն կորցնելու, բացի փողից ու լափից։ Եվ եթե իշխանությունը վերջապես անհրաժեշտ վճռականություն ցուցաբերի եւ զրկի սրանց էդ երկու «արժանիքից», «քաջարիների» էս ոհմակի հետքն էլ չի մնա։

Վճռականությունը գիտե՞ք որն է, պարոնայք ու տիկնայք իշխանավորներ։ Էդ էն է, որ ամեն «չմոյի» առաջ կուչուձիգ չեն գալիս, ամեն ծախու կենդանու առաջ չեն արդարանում, քայլ անելիս չեն մտածում՝ ոնց անենք, որ բոլորը մեզ սիրեն։

Չէ՛, բոլորը չեն սիրելու ձեզ, բնության մեջ նման բան չի եղել եւ չի լինելու։ Ու ձեր վճռականության պակասի հետեւանքը լինելու է էն, որ մի օր սիրողների զահլան էլ է գնալու ձեզանից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *