Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում սրանում․․․ Ալեքսանդր Սայադյանի հզոր խոսքը

Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր ժողովրդի մի հատված չի ընդունում և չի հասկանում կիրթ, մարդկային լեզուն ու խոսքը։ Դրանց գանգատուփում գտնվող գորշ զանգվածին ավելի հարազատ է գոռգռոցի, վիրավորանքի, հայհոյանքի ու գլխին կախված բռունցքի լեզուն, ինչը թեև չեն ընդունում, սակայն շատ հասկանալի է իրենց համար։

Եվ այստեղ պարադոքսն այն է, որ այդ տգետ հատվածը իրեն համարում է խելացի եւ ամենագետ ու շատ մեծ ագրեսիվությամբ իր տգիտությունն է պարտադրում ժողովրդի գիտակից հատվածին։ Այս պնդումս առավել ցայտուն դրսևորվում է այսօր, երբ կորոնավիրուսը մուտք է գործել հազարավոր տներ։

Նույնիսկ այս պայմաններում, երբ մասնագետները հաստատում են վարակի գոյությունը, երբ բուժաշխատողները քափ ու քրտինքի մեջ, իրենց ընտանիքներից կտրված օր ու գիշեր պայքարում են պատուհասած աղետի ճիրաններից մարդկաց կյանքերը փրկելու նպատակով, երբ պետությունը իրավիճակը կառավարելի դարձնելու միջոցներ ու ճանապարհներ է փնտրում, այդ տգետ զանգվածը, համոզված իր ամենագիտության մեջ, արհամարհում է կառավարության որոշումներն ու պատկան մարմինների ցուցումները։

Իրենց էշը քշող այդ սարի չոբանները / ոչ` հովիվները/,որոնց համար պետությունն ու Հայրենիքը չափվում են իրենց ստամոքսների մեծությամբ և իրենց խոհանոցների քառակուսի մետրերով, հենց նույն ստամոքսները լցնելու մարմաջով լցված վտանգում են ոչ միայն շրջապատողների առողջությունը, այլև մեր ազգային անվտանգությունը։

Այս տգետներին էլ ոգևորում են իրենց քաղաքական շահերը պետական շահերից գերադասող, վարչապետին ու նոր իշխանություններին տապալելու և ամեն գնով իշխանության գալու տենդով տառապող որոշ ճղճիմներ։ Սրանցից ոմանք էլ, որը` պետական որոշումները բոյկոտելու ուղղակի կոչերով, որն էլ` բոյկոտողների գործողությունները արդարացնելով, հորթի հրճվանքով են ընդունում կորոնավարակի տարածման` առայժմ օր-օրի աճող թվերը։

Իշխանատենչությունից կուրացած եւ խլացած այս արարածները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը, պետությանն ու պետականությանը սպառնացող վտանգի զգացողությունը։ Խոսելով ժողովրդի անունից այս ստահակները դուրս են եկել ժողովրդի դեմ։ Այս բոլորին չեզոքացնել է պետք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *