Այս տպավորությունս վաղուց է արմատավորվել, իսկ այսօր ուղղակի «աղաղակեց»։
Իսկ տպավորությունս սա է. Նիկոլ Փաշինյանն իր տեսակետներն ու քայլերը հարմարեցնում է նախկին իշխանությունների բանդայի բլթոցներին ու բարբաջանքներին։ 20 տարի Հայաստանի քաղաքացիներին կողոպտած, սպ անած, նվաստացրած, խոշտանգած հանցագործները վարչապետի առավոտվա ելույթն ընդունեցին ոռնոցներով, թե բա՝ տեսա՞ք, ժողովրդին է մեղադրում, մեր պաշտելի ժողովրդին…
Ու մեկ էլ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ դե չէէէէէէէէ, ես մեր քաղաքացիներին չեմ մեղադրում, մեր քաղաքացիներին ո՞նց կարելի է մեղադրել։ Կարելի՛ է, պարոն վարչապետ․ Քանի որ ես էլ եմ քաղաքացի, որ 1-ին օրից ենթարկվում եմ պարետատան ցուցումներին,
քաղաքացի է նաեւ «բժշկուհի» Մարինա Խաչատրյանը, որ այդ նույն առաջին օրից բարբաջում է, թե ոչ մի կորոնավիրուս էլ չկա, քաղաքացիներ են նաեւ չիպավորման մասին զառանցողները, քաղաքացիներ են նաեւ «ես դիմակ դնող տղա չեմ, ես դիմակ դնող կնիկ չեմ» հոխորտացողները, քաղաքացիներ են հարսանիքներ անողները ու կեսգիշերային հրավառություններ կազմակերպողները…
Եվ այս բոլոր քաղաքացիները վարակում են միմյանց ու վարակում են կարգապահ քաղաքացիներին։ Կասե՞ք, թե ինչի չեք մեղադրում իրենց։ Քանի որ նախկին դահիճներն ու սրանց լափակերները մեկ էլ անսպասելի սկսել են թունդ սիրե՞լ Հայաստանի
քաղաքացիներին։ Եթե ձեր «ուղեցույցը» ամեն գնով իշխանությունը վերազավթելու մտադրություն ունեցող տականքներն են, վա՛յ մեզ։((( Ես ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՄ բոլոր տգետներին ու բութ արարածներին, եւ թող որեւէ մեկը համարձակվի մեղադրել ինձ դրա համար։