Վաղը համաճարակը կանցնի․ խորհեք այս մասին․․․Բժիշկ Հայկ Մանասյանի ուշագրավ գրառումը

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ըստ էության, փողոցում դիմակ կրելով համաճարակի զսպումը բխում է այն տրամաբանությունից, որ եթե դիմակը պաշտպանում է հիվանդին խնամողին կամ բժշկին հիվանդանոցում, ուրեմն կպաշտպանի նաև բոլորին փողոցում։ Եթե իհարկե լինի պատշաճ որակի և կիրառվի ինչպես հարկն է։

Բայց քանի որ չի կիրառվում ինչպես հարկն է, ու միշտ չէ, որ ունի համապատասխան որակ, դառնում է ոչ այնքան արդյունավետ, որքան ակնկալվում էր։ Ու հետևում է հարցը. -Կարելի՞ է հասնել նրան, որ դիմակի կիրառությունը համատարած ստանա պարտաճանաչ ընդունելություն և կիրառություն։

– Այո։ Կարելի է։ – Ինչպե՞ս։ – Նախ գիտակցել, որ ԱԺ պատգամավորի մանդատից մինչև դպրոցական մատյանի գնահատական այս երկրում կիրառվում է ոչ պատշաճ, ոչ ըստ էության, այլ ձևական: Հարսանեկան ֆոտոների ժպիտներից մինչև բժշկական դեղատոմսի նշանակում մենք կիրառել ենք ու կիրառում ենք սրան-նրան ինչ որ բան ցույց տալու, մոդային համապատասխան լինելու համար, և ոչ այն նպատակով, որը սահմանված է իվերուստ։

Ու յուրաքանչյուրն այս ամենում գլխառադ է անում ոչ ավել ու ոչ պակաս քան մյուսը, քան մեզանից յուրաքանչյուրը։ Վաղը համաճարակը կանցնի: Խորհեք այն մասին, որ մենք ենք մնալու նույնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *