Կառլոս Ռաիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Բարև ձեզ, հարգելի(հուսամ առնվազն ձեր ընտանիքների կողմից) գործիչ(ք)ներ: Գիտեմ որ վատ եք , ափսո´ս , ոչ մի բանով օգնել չեմ կարող, սակայն կփորձեմ լուսավորել մի փոքր :
Նկատում ենք , աշխատանքի բերումով լուսաբանում ենք, մեկ-մեկ անգամ նայում և կարդում ենք ձեզ , չստեմ ՝ դա տհաճ է : Ձեր մտքերը , ձեր անցյալը , ձեր վերաբերմունքը , ձեր շրջապատը , ձեր ներկան , ձեր աշխարհայացքը ու դուք բացարձակապես մեզ ՝ հայերիս համար օտար եք , մերը չեք , մեզնից չեք , մեզ հետ չեք , մեր մեջից չեք :
Դուք չեք սխալվել , դուք միշտ եղել եք այնպես, ինչպես որ կաք : Դուք ձախողված քաղաքական գործիչներ չեք ,այլ դուք բարբարոսներ եք : Ձեզ չեն հաղթել , այլ ձեզ մերժել են : Դուք չեք պարտվել , այլ դուք վռնդվել եք : Դուք չունեք ապագա ՀՀ-ում , ինչպես որ չեք ունեցել անցյալ ՀՀ-ի հետ : Դուք մի քանի սերունդների ներկան եք գողացել , ձեզ փաթաթել ՀՀ-ի ջանին :
2 տասնյակ տարիներ շարունակվող էդ ներկան ՀՀ-ի համար սև են դարձել : Սև շալի մեջ բարուրել : Սև ժապավեն կապել : Դուք եք կյանքը տված զինվորների մայրերին սև հագնելու դատապարտել և քարշ տվել փողոցներով : Դուք եք հայի համար սրբություն ներկայացող ՝ հացը բերողին տանջանքներով կյանքից հեռացրել զնդանում :
Դուք եք լափել , կեղեքել , որ 3 երեխու մայրը բուլկի էր գողանում խանութից և դուք դատապարտում էիք նրան բանտարկության հինգ տարով : Խնդիրը ձեր լավ կամ վատ լինելը չէ , դուք պարզապես մերը չեք : Ինչպես կասեր ձեր կողմից անսահման ատելի , սակայն հայերից հայը Վանո Սիրադեղյանը .” Հայը հային ադպես չի ատի – կմտածես դու : Իսկ ես կասեմ , որ այո , նրանք հայ են : Ապա մենք հայ չենք : քանի որ հայը հային այդպես չի կարող ” :
Դուք դրսից տղա բերող եք , դուք մեր նեղությանը ուրախացող եք , դուք սպասում եք , թե երբ է իշխանությունը սայթաքելու , որ ստադի պես հարձակվեք : Դուք օտարի բերանի մեջ նայող եք , դուք հայերին իրենց բնակարանից տեղահանող եք : Դուք հացը պղծող եք : Ձեր կողմից , իբրև շատ սիրված , սակայն հենց ձեր օգնությամբ կյանքից հեռացված հայերից հայը ՝ Վազգեն Սարգսյանը նույնպես շատ դիպուկ ասել է ձեր մասին ՝ Դուք մեռոնին թույն կխառնեք :
Իսկ Նիկոլը… Նիկոլի հետ դուք գործ չունեք , ինչպես չունեք ՀՀ-ի հետ : Նիկոլը լավն է , թե վատն է , էականը մերն է : Ու Նիկոլն էլ լա՛վն է : Նիկոլը կմնա այնքան ժամանակ , որքան ՀՀ-ն կուզի : Իսկ եթե ՀՀ-ն նրան չուզի , ուրեմն ամեն դեպքում , ցանկացած պարագայում ոչ դուք , ոչ ձեր դրսի պապաները , ոչ էլ ներսի լակոտները էլ երբե՛ք չեք լինելու ՀՀ-ում ասող կամ անող , դուք առավելագույնը կարող եք լինել “քաղաքական” փոքրմասնություն , իսկ ձեր գործերին , անցյալին և ներկային դիտելով ես հակված եմ մտածել , որ դուք ոչ թե քաղաքական փոքրամասնություն եք , այլ ազգային :