Բարև Ձեզ։ Եթե իմանային հրաժարական պահանջողները, թե իրենց պահանջը ինչ համախմբում է հրահրել վիրուսային չարիքի դեմ
կռիվ տվողների շուրջ, հաստատ չէին բացի կորոնավիրուսի ճակատում 2-րդ ճակատը ու չէին ձախողի բաց առճակատումը բարի մարդու կեղծ հրամանատարությամբ,
քանի որ նորից հարց է առաջանում․ եթե այլևս չկա ծեծելու, խլելու, ունեզրկելու Հայաստանը, ապա ինչն է ոտքի հանել ունեզրկողներին, այն էլ մարտի մեկին մեղսակից անցյալով։ Ամեն դեպքում տխրելու հարկ չկա․ երբ քաղաքական առևտուրը քաոսի խաղադրույքով ձախողվում է, ամրանում է երկիրը։
Ուրախացեք դրանով։ Ի վերջո, եթե կա դիմակ կրելու ժամանակը, կլինի նաև դիմակը հանելունը։ Եվ հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կգնահատեն հեղափոխությունն արթուն պահելու ձեր ջանքերը։ Այն ժամանակ, ոչ ոք չի էլ հիշի, որ դրանք իրականում հեղափոխությունը խեղդելու ջանքեր էին,
իսկ գործադրողները՝ սեփական երկրում ավերի քարոզիչներ։ Աստված չանի, կորոնավիրուսը պահպանի հետհաշվարկի մուռը, որ հերթով հիշեցնի՝ ով ով էր ժանտախտի ժամանակ․․
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում