ՈՒՇԱԳՐԱՎ. ԱԱԾ-ն նոր սենսացիոն բացահայտումներ հրապարակեց

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների հետևանքով հնարավոր է եղել

բացահայտել «ԲՀ» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թվականին ապրիլի երկսուսին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «ԲՀ» կուսակցության օգտին կողմ ձայնը տալու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու

բազում դեպքեր, որտեղ ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: Պարզ է դարձել է, որ ընտրությունների նախընտրական շրջանում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների

ակտիվ ներգրավման ու հստակ մշակված դերերի բաշխման համաձայն կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին ընտրությունը կատարելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք փողեր: Ընդ որում, նախաքննության

ժամանակ կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ժամանակ առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով արված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ընթացքում կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին

տված փողի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած փողերի դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քր. գործի համար նշանակություն ունեցող ուրիշ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ անելու առ

այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ: Ուշագրավ է մասնավորապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է անգամ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող

անձանց կոնկրետ շրջանակը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված մարդկանց հստակ շրջանակը ճշտելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու ու արարքին այժանի քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *