ՈՒՇԱԳՐԱՎ. Ապօրինի ձեռնարկատիրություն, 30 միլիարդի վնաս։ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից

Այսօր՝ հունիսի տասնչորսին Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայությունը խուզարկություններ է անցկացնում Բարգավաճ Հայաստան Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը։

Այս առթիվ Բարգավաճ Հայաստանի Կուսակցության անդամները նույնպես այնտեղ էին և այդ առանձնատանից մտել էին ուղիղ եթեր, որպեսզի քաղաքացիներին տեղեկացնեն կատարվածի մասին։
Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տվյաք պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է կատարում, այդ թվում նաև՝ ԲՀԿ ղեկավար Ծառուկյան Գագիկի Առինջում գտնվող առանձնատան մեջ: Մեր տեղեկությունների համաձայն,

Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քր. գործերից մեկը առընչություն ունի ապօրինի ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ կապ ունի Ծառուկյանի կողմից

ապօրինի խաղատուն աշխատացնելու հետ, ինչի արդյունքում երկրին պատճառվել է մոտ երեսուն միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Նույն այդ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի մասին հաղորդագրություններ և տեսանյութեր է տարածելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *