Պարո՛ն Ծառուկյան, 2008թ․-ին ասում էիք` գնալու եմ մինչև վերջ, բայց․․․ Կառլոս Ռաիսյանի կոշտ գրառումը Գագիկ Ծառուկյանի մասին

Չէ´ , պարոն Ծառուկյան , մենք չենք չարախնդում , այլ արդարության քաղց ունենք. Կառլոս Ռաիսյան

Կառլոս Ռաիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2008-ի Մարտի մեկի դեպքերից հետո Դաշնակցության , ՕԵԿ-ի ու ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեցիք : Հարմար էր , ապահով էր , անվտանգ էր : Նոր հորիզոններ էին բացվում , թղթի վրա երկրորդ ուժ էիք դառնում , քաղաքական ճանապարհ հարթում : Ձեր ընտրությունն էր : Դեհ… Զո հերն ու Սահմանադրական կարգը կսղցնեիք մի եկեղեցով կամ մի քանի Նիվաներով : 2015-ի փետրվարին նորից , դարձյալ ապաշխարելու հնարավորություն ստացաք :

Ասում էիք ՝ գնալու եմ մինչև վերջ , Սերժ Սարգսյանը պետք է հեռանա , երկիրը կործանման եզրին է : Ձեզ հրապարակայնորեն նվաստացնում էին արժող-չարժող , ժողովրդի մի հսկա բազմություն ձեզ էր սպասում , ձեր “մինչև վերջ գնալ”-ուն : Չգնացիք : Կուլ տվեցիք : Կուլ գնացիք : Կուլ գնալուց նույնիսկ փորձ չարեցիք դիմադրելու , առյուծավարի չէր :

Թիզուկեսանոց Սերժ Սարգսյանը ՝ վիզը ձեր 2 մատի հաստությամբ կուլ տվեց ձեզ , ու չբղկաց : Գիշերը Հովիկ Աբրահամյանի տանը , որ պայմանավորվում էիք ձեր կուլ գնալու մասին , գոնե պայմանավորվեիք , որ մի քիչ դիմադրության իլյուզիա ստեղծվեր , որ էսօր պարտադրված չլինեիք ասել ՝ անբարոյականի տղա լինեմ , թե հետ կանգնեմ : Դա արդեն չի անցնում : Ամոթ էր , անպատիվ էր : Հիմա էլ նույնը :

2018-ի ապրիլ-մայիսին ջուր էիք տանում ցուցարարներին , պարզ է , թե ինչի համար : Համ Սերժ Սարգսյանի մոտ այսպես կոչված “կռուտիտ” ունենաք , թե բա ՝ մարդ են , Ազատիչ ջան , եղածն էլ ջուր ա , մեկ ա ուրիշ ոչնչով չեմ օգնում : Համ էլ Նիկոլ Փաշինյանի մոտ եթե հանկարծ ստացվեր Հեղափոխությունը , որ էդ ձեր տարած ջուրը հարթեր մի նոր ճանապարհ , նորից , դարձյալ հարմարվեիք : Ջրով ճանապարհ չեն հարթում , պարոն Ծառուկյան :

Դուք կհարմարվեիք , չկա կասկած : Ուղղակի այս անգամ ձեզ չհարմարվեցին , հարցը չափի մեջ է : Ոչ թե որ դուք շատ մեծ եք արտաքնապես ու ձեր կողքին տեղ չի մնում , այլ փոքրոգի եք : Հիմա ձեր հոլիվուդյան ժպիտը , կողքի սափրագլուխներն ու ձեր բիլակների հաստության բանկային հաշիվները այլևս ձեզ չեն թաքցնի պատասխանատվությունից :

Աստծուն էլ մի´ դիմեք , Աստված 1-ին հերթին ձեր կառուցած եկեղեցիների բակում հավաքված հավատացյալներին ձեր նետած թուլափայն է տեսել , հետո նոր ձեր կառուցած եկեղեցիները : Եկեղեցիներ , որտեղի ելումուտը դուք եք որոշել , թե ով պետք է մտնի , իսկ ով ՝ ոչ : Էն թուլափայը , որը հավանաբար առյուծների ավելցուկն էր :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *