Սթափվեք Ժողովուրդ, սա խաղ ու պար չէ… Այս ամենը գրում եմ մի բանի համար… Ստյոպա Սաֆարյանի հերթական կոշտ գրառումը և կոչը բոլորին

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ՈՒ ՊԱՐ ՉԷ
Տեղ, հասցե, վայր, անուն, ազգանուն և այլ մանրամասներ չեմ ասի,

սակայն կեսօրից հետո ֆեյսբուքով մի նամակ ստացա, որ covid-19-ով հիվանդ 54-ամյա մի տիկնոջ, ով ծանր թոքաբորբ է տանում և մեկուսացման պալատում է եղել, վիճակը ծանրացել է ու տեղում խնդիր է դարձել ռեանիմացիա տեղափոխելը, քանի որ ․․․

հիվանդներն էլ այնքան շատ են, որ տվյալ հիվանդանոցում այս հարցի առաջ են կանգնել։ Արագ տեղեկացրել եմ Առողջապահության նախարարությանը ու հիվանդին տեղափոխել են։

Այս ամենը գրում եմ մի բանի համար․
ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՍԹԱՓՎԵՔ, ՍԱ ԽԱՂ ԵՒ ՊԱՐ ՉԷ։ Դուք հավանաբար դեռ չեք պատկերացնում, թե այս վիճակի դեմը չառնելու ժամանակ ինչ ահասառսուռ վիճակի մեջ կհայտնվենք և կհայտնվեք դուք։

Եթե այս տեմպերով վարակվենք, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բուժհաստատություններն էլ մեզ չեն հերիքի։ Կամ ստիպված կլինենք բոլոր հիվանդանոցները սարքել ՔՈՎԻԴ, ասել է թե՝ պետք է անտերության մատնենք ուրիշ

հիվանդություններով մյուս հիվանդներին, կամ ․․․ շարունակությունը չասեմ։ Լրջացեք։ Շատ համաքաղացիներ են արդեն պահանջում ամենակոշտ պատիժը կիրառել։ Շատ քաղաքացիներ են երկրից դա պահանջում,

քանի որ անպատասխանատու հատվածի պատճառած վնասներն այլևս կործանարար են․․․ Մի արեք այնպես, որ բոլորս խղճի խայթ զգանք, երբ հիվանդը կյանքից հեռանա բուժսպասարկման անբավարարության պատճառով․․․

Դաշույն մի խրեք վարակի հետ ճակատ ամարտ մղող բժիշկների թիկունքին։ Միայն պահպանեք 3 կանոնը միասին, ոչ թե առանձին կամ ձևական․ 1/ դիմակ, 2/ 1,5 մետր սոցիալական հեռավորություն, 3/ հաճախակի ախտահանում։

Չգիտեմ՝ մազի վրայով ենք քայլում էլ։ Ուշքի եկեք։ Լրջացեք։ Պատասխանատու վարքագիծ ցույց տվեք։ Առողջություն կյանքի և մ ա հ վ ա ն միջև կռիվ տվող բոլոր պացիենտներին, վարակակիրներին։ Մեզ բոլորիս էլ՝ մի փոքր պատասխանատվություն ու գիտակցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *