Նահանջելու տեղ չունեն, քանի որ…Նարեկ Սարգսյանի ուշագրավ գրառումը՝ Ծառուկյանի մասին

Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է։
«Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմով պատերազմ է հայտարարել Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նախկին իշխանական հան ցագործների ողջ խաժամուժին, որոնց թալանած փողը միասին համեմատելի է Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեի

հետ։ Գաղտնիք չէ, որ այդ երեքը միասին ունեն այնպիսի արտաքին կապեր, քարոզչամիջոցներ ու կամակատարների բանակ, որ փաստորեն երկիր են երկրի մեջ։ Նրանք ուզած-չուզած միավորվելու են (արդեն միավորվել են), գործի են դնելու իրենց ողջ հան ցագործ ներուժը ու կ ռվելու են մինչև վերջ։ Նահանջելու տեղ չունեն, քանզի փողից բացի արյան պատասխանատու են։

Եթե մենք գիտենք Մարտի մեկն և Հոկտեմբերի 27-ը, իրենք գիտեն նաև այն, ինչը մենք չգիտենք։ Թե՛ Քոչարյանը թե՛ Սարգսյանը, թե՛ Ծառուկյանը առ այսօր պահպանում են ողջ ֆինանսական կապիտալը ու արտաքին և ներքին կապերի մեծ մասը։ Ես կասկած չունեմ, որ իշխանական ամբողջ համակարգը լցված է իրենց կողմից կաշառված մարդկանցով՝ այդ թվում ամենավերևի օղակներում (Վանեցյանի պես օրինակների վերաբերյալ հավանաբար դեռ կլեսնք)։

Նրանք առանց աչքը թարթելու կհամագործակցեն (և հավանաբար արդեն համագործակցում են) արտաքին ուժերի հետ՝ գիշեր ցերեկ մտածելով, թե ոնց տապալեն Փաշինյանի իշխանությունը, Հայաստանը նմանեցնել անդրսահարյան աֆրիկայի երկրներին ու նոր թափով վերսկսել նախկին թալանը։ Նիկոլ Փաշինյանը հան ցագործների դեմ հակադրելու համար բացի ժողովրդի վստահությունից ոչինչ չունի

ու չի ունենալու, քանզի դասական քաղաքական իշխանություն է։ Եթե մա ֆիոզ ուժերը թեկուզ մազաչափ զգան Ժողովրդի վստահության պակասը՝ գազանի պես, որը ար յան հոտն է առել, պատառ-պատառ կանեն Փաշինյանին էլ, իշխանությունն էլ, Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ… 2018թվականին Ժողովուրդը հաղթել է, սակայն հան ցագործներին

կապիտուլացիայի ենթարկելու ոչ պակաս էական գործը դեռ նոր է սկսվում։ Իսկ առանց դրա Հայաստանը չի ունենա այն ապագան, որը բոլորս երազում ենք։ Ուստի քանի դեռ վերը նշված հան ցագործ ուժերը՝ ահռելի ֆինասական-տնտեսական-մաֆիոզ կապեր ունեցող այդ երեք անձանց գլխավորությամբ լիովին ջախջախված չեն, քանի դեռ Հայաստանի Հանրապետության բանտերը լցված չեն տասնյակ ու հարյուրավոր նախկին կոռումպացված պաշտոնյաներով, քանի դեռ հարյուրավոր անձանց

ապօրինի ունեցվածքը մինչև վերջին դրամը վերադարձված չէ, քանի դեռ նրանք այնքան գումար ունեն, որ շարունակում են կերակրել հարյուրավոր թափթփուկներին, կարճ ասած՝ քանի դեռ կազմակերպված հան ցավոր խմբերը կենդանության նշաններ են ցույց տալիս, մեզնից ամեն մեկը, ամեն պատասխանատու քաղաքացի պետք է ամեն ինչով պիտի սատարի ներկա իշխանություններին՝ ո՛չ պակաս, քան 2018Թվականի ապրիլ-մայիսին էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *