Արմեն Չիբուխչյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսանյութ. «Բարի երեկո։ Այս ծրագիրը ցանկանում եմ սկսել յուրօրինակ խոստովանությամբ. Ամեն անգամ ես որոշում եմ անդրադառնալ իշխանությունների բացթողումներին,
մատնանշել թերացումները, որովհետև հանրահայտ է, որ առանց ռացիոնալ քննադատության երկրագնդի անգամ ամենաինտելեկտուալ և արհեստավարժ կառավարությունը չի կարող լինել արդյունավետ։
Սակայն յուրաքանչյուր շաբաթ ես հասկանում եմ, որ այսօր այդ օրը չէ և դրա ժամանակը չէ, որովհետև Հայաստանում վխտում են այթմանթովի մանկուրտները, որոնք անհոգի և անհայրենիք են։
Ընդորում, վտանգավոր և սառը քամիները փչում են հյուսիսից, որոնք հինգերորդ շարասյունը փորձում է ամեն գնով վերածել ներքաղաքական հակահեղափոխական փոթորկի։ Ըստ երևույթի, հասկանալով, որ Ռոբերտ Քոչարյան, Վանեցյան և նմանատիպ այլ ծրագրերը ձախողվեցին՝
Հայաստանը ինքնիշխանության ամրապնդման հեռանկարից երկկողմանի սուր թոքաբորբ տանող և դողերոցք ապրող ուժերը գորղի դրեցին ավանդաբար իրենց հավատարիմ «բարձր» ինտելեկտուալ և ավանդական քաղաքական ուժերին համապատասխանաբար, որոնք իրար հաջորդելով պահանջեցին հեռացնել Նիկոլ Փաշինյանին»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.