Ռոման Բաղդասարյանը Ֆեյսբուքում կոչ է տարածել, որտեղ ասվում է, որ հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը զայրացած է այն սուտ հրապարակումների առթիվ, որի համաձայն՝ ինքը , իբրև թե, վատ է խոսել վարչապետ Նիկոլ
Փաշինյանի վերաբերյալ: Նշվում է , որ երգիչ Ռուբեն Հախվերդյանը երբեք որևէ մեկին Նիկոլ Փաշինյանի մասին բացասական բան չի ասել, ու խնդրում է չհավատալ նման թշվառ կայքերի տարածած տեղեկություններին: Ռոման Բաղդասարյանը խնդրում է
տարածել տվյալ հաղորդագրությունը, նա կից հրապարակել է նույնպես երգչի ու ՀՀ վարչապետ Փաշինյանի լուսանկարը, որի վրա ռուսերենով գրված է այն մասին, որ Ռուբեն Հախվերդյանը եղել է, կա ու կլինի Նիկոլ Փաշինյանի կողքին: Սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը
մեծ սեր է վայելում մեր հայրենակիցների մոտ, նրա երգերը սերնդեսերունդ եղել են միշտ քաղաքացիների շուրթերին, դրանք կոլորիտային երգեր են՝ մեր, մեր հարևանի, ընկերոջ, հարազատի մասին պատմող, դրանք նույն չափ իրական են,
որքան այն պատկերները , որոնք պատկերվում են մեր պատկերացման մեջ նրա երգերը լսելիս: Երգիչ Ռուբեն Հախվերդյանն այն արվեստագետներից է , ով կյանքում չի վարանել իր կարծիքը հայտնել պետության մեջ տիրող իրավիճակի վերաբերյալ: