Ինչպես երեկ առավոտյան տեղեկացրել էինք՝ ՀՀ ԱԱԾ-ն խուզարկութձուններ էր անցկացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը։ Այդ առթիվ այդ առանձնատանն
էին գտնվում նաև ԲՀԿ կուսակցության անդամներն ու պատգամավորները։ Նրանք ուղիղ եթերում հայտնեցին, որ Ազգային Անվտանգության Ծառայությունը խուզարկություններ է անցկացնում
Բարգավաճ Հայաստան կուսակցության շեկավար Գագիկ Ծառուկյանի առինջում գտնվող առանձնատանը։ Խուզարկություններից հետո Ծառուկյանին տարան ԱԱԾ։ Որից հետո ԲՀԿ-ական պատգամավորները, կուսակցության անդամները և
Ծառուկյանին սատարողները կազմակերպեցին բողոքի ակցիա հենց ԱԱԾ-ի շենքի մոտ։ Գիշերը՝ Գագիկ Ծառուկյանին բաց թողեցին, սակայն մինչ այդ տեղեկացանք, որ Նրա վրա կա արդեն 3 քրեական գործ։ Նշենք նաև, որ նա Հայաստանին
30 մլրդ ՀՀ Դրամ հարկ չի մուծել իր խաղատներից։ Այժմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է հրապարակել: Բացահայտվել են երկրին տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր: Տեսանյութը դիտեք ստորև.