ԱՆՉԱՓ ՈՒՇԱԳՐԱՎ դիտարկում. Այն, ինչ դուք «չտեսաք» ԱԱԾ-ի տեսանյութում

Գևորգ Թոսունյանը իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն տեսանյութ տարածեց Բարգավաճ Հայաստան Կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից։ Ֆեյսբուքյան

ընկերներս ֆիքսվել են որոշ պատգամավորների հավատարմության գրառումների վրա, ցավոք՝ անհարկի թիրախավորում են նույնպես Զոհրաբյան Նաիրային։ Որպես լրագրող շատ եմ նրանից հարցազրույցներ և քոմմենթներ վերցրել, ուսումնասիրել նրա օրենսդիր աշխատանքը, ու

ինձ համար ցավալի է տեսնել այդպիսի ագրեսիա պատգամավորի հանդեպ։ Նախքան անցնելը լուսանկարներին, մի արձանագրում անեմ․ Ծառուկյան Գագիկը և նրա թիմ անդամները հայտարարում են, որ հարուցված քր. գործերը, այսպես ասած, իշխանության պատասխանն է հունիսի հինգին Ծառուկյանի կատարած հայտարարությանը, թե գործադիրի ամբողջ կազմը

պիտի փոխվի։ Կարծում եմ՝ առնվազն անտրամաբանական է, պնդել, թե հունիսի հինգին կառավարության մեջ լսեցին այդ հայտարարությունն ու 9 օրում 3 ծայրահեղ լայնածավալ քր. գործեր հարուցվեց, ընդ որում՝ միմիայն կաշառքի գործով 4 տասնյակից ավելի խուզարկություն հասցրին անել։ Ես հունիսի տասնչորսին Ազգային Անվտանգության

ծառայության դիմաց ուղիղ լուսաբանում էի հավաքը և այնտեղ Բարգավաճ Հայաստանի կուսակցության պատգամավորների մի քանի անգամ այդ հարցը տվել եմ, այդ թվում՝ իրավաբան պատգամավոր Գևորգ Պետրոսյանին ու իրավապաշտպան Մելիքյան Ռուբենին, վերջինս, ի դեպ, հեգնեց՝ ասելով, թե բա Հանրայինից եմ, դրա համար, իր բնորոշման համաձայն, նման պնդում եմ, թեև ես ուղղակի ճշտում էի նրա դիրքորոշումը։ Այդպես էլ չստացա

հարցի պատասխանը՝ հնարավոր է արդյոք ինը օրում այս ծավալի քր․գործեր հարուցել։ Բացի այդ, մի մոռացեք Ծառուկյանի ամենամտերիմներից մեկի՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քր․գործերը, որոնք սկսվել և չեն դադարում նախքան հունիսի հինգի հայտարարութությունը։ Այնպես որ,

ըստ ամենայնի, ոչ թե իշխանությունն է պատասխանել Ծառուկյանի հունիսի հինգի հայտարարությանը, այլ հենց ինքը՝ ԲՀԿ ղեկավարը՝ արտահայտել է իր հանրային դիրքորոշումն արդեն իսկ հարուցված քր. գործերի մասին։ Ինչևէ, ձեզ ներկայացնեմ Ազգային Անվտանգության Ծառայությունից որոշ կադրերի սքրիններ, որոնք ավելի էական են։ ․ Ներքևում բերված

լուսանկարի մեջ տեսնում ենք մարդկանց անուններ, գումարի վերաբերյալ նշագրում և նրանց հեռախոսահամարները։ Այս, ինչպես նաև մյուս սքրիններն արվել են այսօր հրապարակված կաշառքի մասին տեսանյութից։ Ի դեպ, տարօրինակ է, որ Ազգային Անվտանգության ծառայության այդպիսի փաստաթղթեր է հրապարակել, ես հաշոզված եմ՝ եթե որպես լրագրող դիմեի, կասեին՝ նախաքննական գաղտնիք է ։)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ստորագրությամբ փաստաթուղթն այնքանով է էական, որովհետև այնտեղ նշված է «Հանձն եմ առել ապահովել ութ հազար քվե»։ Տիգրան Ուրիխանյանը 2017-ի ԱԺ ընտրություններում պայքարում էր երկրորդ ընտրական տարածքում, նա, սակայն իր հանձնառումն այդպես էլ կյանքի չի կոչել․ ունեցել է 3779 քվե՝ ԿԸՀ արձանագրության Համաձայն։ Տիգրան Ուրիխանյանի ստորագրությամբ փաստաթուղթ

Դիվանագիտական համարանիշով մեքենա Ծառուկյան Գագիկի ավտոպարկում։ Վերևի կադրն Գագիկ Ծառուկյանի ավտոպարկից է, այստեղ տեսնում ենք մի ավտոմեքենա, որի պետհամարանիշը թեև բլյուր է արված, սակայն գույնից կարելի է եզրակացնել, որ դիվանագիտական համարներ ունի։

Ընդ որում, նման համարանիշով կա նաև երկրորդ մեքենան։ Բացի այդ, կար 3 մեքենա՝ առանց պետհամարանիշի։ Դիվանագիտական համարանիշով երկրորդ մեքենան. Ներքևի սքրինի մեջ, ըստ ամենայնի, նամակներ են, որտեղ քաղաքացիները խնդրում են ֆինանսական օգնություն ցուցաբերել։ Այստեղ առավել քան կարևոր է, հասկանալ, թե երբ են եղել այդ նամակները և որքան գումարներ են փոխանցվել։

Այս մեկն ինձ համար ուշագրավ էր, ու պարզաբանման հարկ ունի, եթե սխալ եմ շտկեք․ 2014-ին ԲՀԿ-ն «Համաժողովրդական շարժման գրասենյակներ» է ձևավորեց։

Ազգային անվտանգության ծառայությունի կադրերից ակընհայտ է, որ այդ շարժման գրասենյակները զբաղվել են սոցիալական հարցման մի գործողության՝ այցելել տներ, երևի հարցաթերթիկի միջոցով ճշտել անձանց տրամադրածությունը։ Թե ինչ կապ ունի սա 2017-ի ընտրության հետ, պարզ չի։

Այս գումարներն էլ, ըստ ամենայնի ԱՄՆ-ից են եկել, այս սքրինի մեջ լավ չի երևում, սակայն կադրում հստակ ա, որ թղթից շրջանակի վրա կա ԱՄՆ-ի Փորագրության և տպագրության գրասենյակի (Bureau of Engraving and Printing) գրառումն է ու կայքի հասցեն։

Ծառուկյան Գագիկի դեպքում, կոնկրետ ինձ համար այս փողերով դափոնները, արտասավոր չեն, որովհետև գաղտնիք չի՝ նա Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Չգիտեմ՝ ԱԱԾ-ն ինչու է տեղադրել, սակայն հույս ունեմ՝ կա շարժառիթ ու քր․գործից հետագայում կիմանանք:

Այս լուստրայի նկարը չէի կարող, չդնել ։Ճ դե ԱԱԾ-ն, թերևս նպատակ ունենալով մեզ ծանոթացնել պարոն Ծառուկյանի առանձնատան հետ, քրեական գործի հետ առնչություն չունեցող կադրեր նույնպես արել է։

Ինչու եմ ասում՝ քր․ գործի հետ առնչություն չունեցող, որովհետև այն մեքենաները ու այլ արժեքավոր գույքեր, արդեն իսկ կան Ծառուկյանի հայտարարագրում։ Ամեն դեպքում, անցնեմ մեր ջահին))) Ըստ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարագրի՝ նա ունի քսան հատ ջահ՝ 1,5 մլն եվրո արժողությամբ:

Եթե որևիցէ բան սխալ եմ հասկացել կամ կան այլ հետաքրքիր կադրեր, խնդրում եմ մեկնաբանություններում տեղեկացնել։ Խնդրում եմ նաև, ասել, թե վերոնշյալ սքրինի մեջ ինչ փողեր են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *