Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՎԱՐՉԱՊԵՏ ՋԱՆ, Ո՞Ր ԲՈԼՈՐԸ ՍՈՒՐԲ ԵՆ , ԱՊԱ ԽԱՉԸ Ո՞Վ ԳՈՂԱՑԱՎ։ Այն ինչ տեսնում և լսում եմ այսօր Հայաստանում, ինձ հիշեցրեց մի հին, հումորային պատմություն: Մայր եկեղեցուց գողանում են ոսկյա խաչը ու գործը հասնում է իրավապահներին: Եկեղեցի է ժամանում մի երիտասարդ քննիչ և ներս մտնելով տեսնում է գահի վրա նստած վեհափառին, շրջապատված տասնյակ հոգևորականներով:
Վեհափառը տեղեկացնում է քննիչին, որ այս պահին դահլիճում ներկա են բոլոր այն մարդիկ, ովքեր որ որևիցե կերպ կարող են առնչություն ունենալ ոսկյա խաչի գողությանը: Վեհափառը սկսում է ծանոթացնել քննիչին ներկաների հետ: Այսպես՝ աջից ձախ, կանգնած են սուրբ Արթուրը, սուրբ Գագիկը, սուրբ Էդուարդը, սուրբ Սաշիկը, սուրբ Սերժիկը, սուրբ Ռոբերտը, սուրբ Մանվելը,
սուրբ Հովիկը, սուրբ Արմենը, սուրբ Յուրիկը, սուրբ Սեյրանը, սուրբ Երվանդը, սուրբ Աղվանը, սուրբ Սամվելը……… Երիտասարդ քննիչը ընդհատում է վեհափառին ու մի հարց ուղղում նրան << Վեհափառ, որ բոլորը սուրբ են, ապա խաչը ո՞վ գողացավ>>: Այժմ հարգելի Վարչապետ, նույնը Հայաստանում է: Արթուր Դավթյան, Գագիկ Ծառուկյան, Էդուարդ Շարմազանով, Սաշիկ, Սերժիկ, Քոչարյան, Մանվել, Հովիկ Աբրահամյան, Սեյրան Օհանյան, Երվանդ Զաքարյան, Աղվան Հովսեփյան, Սամվել Ալեքսանյան և այլն,
բոլորը ազնիվ են, արդար, բարերար, հայրենասեր, այլ կերպ ասած բոլորը սուրբ են, տրամաբանական հարց է առաջանում իմ սիրելի Վարչապետ, այդ դեպքում երկիրը ո՞վ թալանեց, քանդեց, ունեզրկեց, իրավականորեն ոչնչացրեց: Առողջ եղեք և կեղծ սրբերից հեռու, դրանք վանքի հավերն էլ կգողանան: Արտակ Գալստյան