Բա թե Բաքվում ազերի ա փռել տատամիին․․․ Վիլեն Գաբրիելյանի ուշագրավ գրառումը Ամոյան Ռոմանի բերման ենթարկվելու մասին

Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Բարև Ձեզ, եկել եմ խոսեմ, որ այսօր Ամոյան Ռոմանի բերման ենթարկելու դեպքի մասին, որին որպես մարզիկ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Բայց, ես Ռոմանի դեպքը չեմ դիտարկում առանձին, քանի որ ինձ համար ինքն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով ոչնչով առավել չէ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներից։

Ես այն կարծիքին եմ, որ ոստիկանական համակարգում ցանկացած նմանատիպ դեպք, որտեղ կա անհամաչափության մի փոքրիկ կասկած պետք է պարտադիր քննվի ու արվեն համապատասխան եզրակացություններ, այդպես են հասնում պրոֆեսիոնալիզմի կատարելության։
Միեւնույն ժամանակ ցանկանում ասել, որ պարզապես խելռում եմ հիմնավորումից, թե բա՝ արա չեմպիոն տղա եմ թողեք, թե բա չեմպիոնին բան ասել չի կարելի,

թե բա Բաքվում ազերի ա փռել տատամիին, նենց եք ասում, ոնց որ դա ոչ թե իր ընտրած կյանքի ճանապարհն ա եղել, այլ ստիպել ենք գնա անի, թե բա հերոսին չի կարելի, թե բա թագավորին չի կարելի, թե բա սրբերին չի կարելի, թե բա լր բերին չի կարելի: Այ մարդ դա ի՞նչ ասելու բան ա, ով ա՞ հորինել այդ տխմար միֆը,

ով ա՞ ասում որ այս աշխարհում տենց երևույթ կա կամ տենց մարդ կա, որին չի կարելի ինչ-որ բան ասել կամ պետք եղած ժամանակ անել: Դա ի՞նչ կարծրացած կաղապար ա, այսքան տարի դրա դեմը պայքարեցինք ամենաէական բանի դեմ՝ կարծրացած կաղապարները եւ տաբուները կոտրելու դեմ՝ պնդելով, որ արտոնյալներ չկան, բայց ոնց որ տեղ նորմալ չի հասել:

Նույն ա ինչ որ ես ասեմ Վարչապետին չի կարելի քննադատել, Նախագահին չի կարելի քննադատել, Կառավարությանը չի կարելի քննադատել, ինձ չի կարելի բան ասել այսքան արած ունեմ ժողովրդավարության հաստատման գործում, ա ո՞նց կարամ տենց բան

ասեմ, ոչ միայն կարելի ա, այլ նաև պարտադիր ա, պետք ա, ասել տեղին կարելի ա բոլորին անխտիր բոլորին և ամեն ինչի մասին, բայց շատ կարևոր ա ասելիքը լինի տեղին ու հիմնավոր փաստարկներով: Այսքանը: Գնացեք քնեք: Շնորհակալություն ուշադրության համար հարգանքով՝ #ՕմարիԱրծիվ նավակ Ճոճողը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *