Արտակ Գալստյանն ըր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԵՐԵԿՎԱ ԳՈՐԾՆԹԱՑՆԵՐԸ ԱՐԴԱՐ ԷԻՆ, ԲԱՑԻ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ
Երեկ Ազգային ժողովում Ծառուկյանի հանդեպ կատարվածը արդար էր ու օրինական, զատ մի շատ կարևոր հանգամանքից: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրում Արթուր Դավթյանը, մի մարդ, որը ևս
առերևույթ հանց ագործ է, ընդ որում հանրության ընկալման մեջ, վերջինիս տված վնասը, ՀՀ-ին հազար անգամ ավելի մեծ է, քան Գագիկ Ծառուկյանի պատճառածը: Ծառուկյանին մեղադրանք առաջադրեց մի մարդ, որը համարյա հրապարակային խոստովանեց, որ ՀՀԿ-ի պատվերով
փորձել է վի ժեցնել 2018թ.-ի հեղափոխությունը, կալանավորել դրա առաջնորդներին, մի մարդ, որի հետևից մեկ է գալու են նրա կողմից խոշ տանգված զո հերի հոգիները ու վերջինիս տեղը Դանթեի դժ ողքի իններորդ գալարն է: Մի մարդ, որի ամբողջ կյանքը առերևույթ ՝ ուրացում է, որի համար
գումարը առաջնային և գերակա արժեք է, վեր Հայրենիք, ընտանիք, ծ նող հասկացությունից, իսկ հանուն գումարի իրականացրած ցանկացած ստորություն օրինական: Եթե նկատեցիք, անգամ ԲՀԿ-ն ոչ մի խոսք չասաց ԱԱԾ պետի ու ոստիկանապետի մասին, քանի որ արդարության դեմ չես մեղանչի, նրանց բոլորի ընդվզումը դեռևս հեղափոխական արժեքները ապա կանող Արթուր
Դավթյանի դեմ էր, քանզի ով ով, իրենք լավ գիտեն, թե արժեհամակարգից զուրկ ինչ մարդու են 2016թ-ին ընտրել ՀՀ գլխավոր դատախազ: Շատ անգամներ խոսել եմ բումերանգի օրենքի մասին: Երեկ ԱԺ-ում, առերևույթ՝ հանց ագործին, արժեհամակարգից զուրկ, գումարով հոգին վաճառած մարդուն, գլխավոր դատախազ նշանակած ԲՀԿ-ն ճաշակեց բումերանգի օրենքի ողջ հմայքը: Ի դեպ,
պատմական ճշմարտություն կա, բորենին միակ կեն դանին է, որին ընտելացնել անհնար է, նա միշտ հար ձակվում է իրեն հաց տվողի վրա, Քանի որ վերջինիս միակ կեն դանին է, որի ուղեղը գտնվում է անկուշտ ստամոքսում: Ցավում եմ, որ սրա վերաբերյալ չգիտեր ԲՀԿ-ն երբ ընտրում էր Արթուր Դավթյանին: Ցավում եմ, որ սա չէր գիտակցում ԲՀԿ-ն, երբ շատ դիմումներ էինք հղում նրանց Արթուր Դավթյանի կողմից արված առերևույթ հանց անքների մասին, իսկ նրանք լռում էին: Հավանաբար
մտածում էին, որ Չինաստանը հեռու է ու կորոնովիրուսը իրենց չի հասնի: Մի բան էլ չհասկացավ ԲՀԿ-ն, որ իրենց բուծած արհեստածին վարակից դիմակը չի փրկում: Սակայն սփոփեմ բոլորիդ: Բումերանգի՝ արդարության օրենքը անպարտելի է: Անխուսափելի է Արթուր Դավթյանի դատապարտումը , դեռևս ոչ ոք չի ազատվել պատ ժից սողալով: Արդարությունը վերականգնվելու է, պայզապես դուք ԲՀԿ-ականներդ դրա հետ
առնչություն չէք ունենալու, Քանի որ անգամ հիմա համարձակություն չէք ունենալու անվստահության գործնթաց սկսել ձեր նշանակած առերևույթ հանց ագործին պաշտոնանկ անելու համար: Այստեղից էլ հետևություն, դուք շարունակելու էք պաշտպանել Հեղափոխության շարքերում ներդրված ձեր Տրոյական ձիուն ու կակտիվացնեք նրան Հեղափոխության դեմ երբ կկարծեք, որ պահը հարմար է: Սակայն զգուշացնեմ ձեզ, Հայ
ժողովուրդը հեռու է քաղաքական ինտրիգներից, սիրում ու նվիրվում է հոգով Ու իր իշխանության դեմ ,դավադիր ցանկացած գործողության դեպքում, ուղղակի ոտատակ կտա ու ձեզ և ձեր տրոյական ձիուն: Առողջ եղեք ու սպասեք ձեր հերթին, իսկ Արթուր Դավթյանին խորհուրդ կտամ լողանալ, իր հերթը ուշացած, սակայն առաջինն է:
Հ.Գ Ի դեպ հարգելի իշխանություն, կարծում եմ հեռու էք այն մտքից, որ ՀՀ-ք իրավական պետության կայացման ուղին պետք է կառուցի իրավական վիրուսը: Արտակ Գալստյան