Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ԵՐԵԿՎԱ ԳՈՐԾՆԹԱՑՆԵՐԸ ԱՐԴԱՐ ԷԻՆ, ԲԱՑԻ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ։ Երեկ ԱԺ –ում Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը արդար էր և օրինական, բացի մի շատ կարևոր հանգամանքից: Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրում Արթուր Դավթյանը, մի մարդ, որը նույնպես առերևույթ հանցագործ է, ընդ որում հասարակության ընկալման մեջ, վերջինիս տված վնասը, Հայաստանի Հանրապետությանը հազար անգամ ավելի մեծ է, քան Ծառուկյանի պատճառածը:
Ծառուկյանին մեղադրանք առաջադրեց մի մարդ, որը գրեթե հրապարակային խոստովանեց, որ ՀՀԿ-ի պատվերով փորձել է վիժեցնել 2018-ի հեղափոխությունը, կալանավորել դրա առաջնորդներին, մի մարդ, որի հետևից միևնույն է գալու են նրա կողմից խոշտանգված զո հերի հոգիները և վերջինիս տեղը Դանթեի դժողքի 9-րդ գալարն է:
Մի մարդ, որի ողջ կյանքը առերևույթ ՝ ուրացում է, որի համար փողը առաջնային և գերակա արժեք է, վեր Հայրենիք, ընտանիք, ծնող հասկացությունից, իսկ հանուն փողի իրականացրած ցանկացած ստորություն օրինական: Եթե նկատեցիք, նույնիսկ ԲՀԿ-ն ոչ մի խոսք չասաց ԱԱԾ պետի և ոստիկանապետի մասին, քանի որ արդարության դեմ չես մեղանչի, նրանց բոլորի ընդվզումը դեռևս հեղափոխական արժեքները ապականող Արթուր Դավթյանի դեմ էր, որովհետև ով ով, իրենք լավ գիտեն, թե արժեհամակարգից զուրկ ինչ մարդու են 2016թ-ին ընտրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ:
Բազմիցս խոսել եմ բումերանգի օրենքի մասին: Երեկ ԱԺ-ում, առերևույթ՝ հանցագործին, արժեհամակարգից զուրկ, փողով հոգին վաճառած մարդուն, գլխավոր դատախազ նշանակած ԲՀԿ-ն ճաշակեց բումերանգի օրենքի ամբողջ հմայքը: Ի դեպ, պատմական ճշմարտություն կա, բորենին միակ կենդանին է, որին ընտելացնել անհնար է, նա միշտ հարձակվում է իրեն հաց տվողի վրա, քանի որ վերջինիս միակ կենդանին է, որի ուղեղը գտնվում է անկուշտ ստամոքսում:
Ցավում եմ, որ սրա մասին չգիտեր ԲՀԿ-ն երբ ընտրում էր Արթուր Դավթյանին: Ցավում եմ, որ սա չէր գիտակցում ԲՀԿ-ն, երբ բազմաթիվ դիմումներ էինք հղում նրանց Արթուր Դավթյանի կողմից կատարված առերևույթ հանցանքների վերաբերյալ, իսկ նրանք լռում էին: Հավանաբար մտածում էին, որ Չինաստանը հեռու է և կորոնովիրուսը իրենց չի հասնի: Մի բան էլ չհասկացավ ԲՀԿ-ն, որ իրենց բուծած արհեստածին վիրուսից դիմակը չի փրկում:
Բայց սփոփեմ բոլորիդ: Բումերանգի՝ արդարության օրենքը անպարտելի է: Անխուսափելի է Արթուր Դավթյանի դատապարտումը , դեռևս ոչ ոք չի ազատվել պատժից սողալով: Արդարությունը վերականգնվելու է, ուղղակի դուք ԲՀԿ-ականներդ դրա հետ առնչություն չէք ունենալու, քանի որ նույնիսկ հիմա համարձակություն չէք ունենալու անվստահության գործնթաց սկսել ձեր նշանակած առերևույթ հանցագործին պաշտոնանկ անելու համար: Այստեղից էլ հետևություն, դուք շարունակելու էք պաշտպանել Հեղափոխության շարքերում ներդրված ձեր Տրոյական ձիուն և կակտիվացնեք նրան Հեղափոխության դեմ երբ կկարծեք, որ պահը հարմար է:
Սակայն զգուշացնեմ ձեզ, Հայ ժողովուրդը հեռու է քաղաքական ինտրիգներից, սիրում ու նվիրվում է հոգով և իր իշխանության դեմ ,դավադիր ցանկացած գործողության դեպքում, ուղղակի ոտատակ կտա և ձեզ և ձեր տրոյական ձիուն: Առողջ եղեք և սպասեք ձեր հերթին, իսկ Արթուր Դավթյանին խորհուրդ կտամ լողանալ, իր հերթը ուշացած, սակայն առաջինն է Հ.Գ Ի դեպ հարգելի իշխանություն, կարծում եմ հեռու եք այն մտքից, որ Հայաստանի իրավական պետության կայացման ճանապարհը պետք է կառուցի իրավական վիրուսը: Արտակ Գալստյան